Գերմանիայում և Ավստրիայում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև վաճառքի մասին պայմանագրի
МЕЖДУНАРОДНОЕԲազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվում միաժամանակ Գերմանիայի մի քանի խոշոր քաղաքներում` ընդդեմ միջատլանտյան առևտրի ազատ գոտու մասին պայմանագրի, գրում է DPA-ը:
Ցույցեր են անցկացվում Բեռլինում, Մյունխենում, Լայպցիգում, Համբուրգում, Շտուտգարտում, Ֆրանկֆուրտում:
Ոստիկանության տվյալների համաձայն` Բեռլինում փողոց է դուրս եկել մոտ 40.000 մարդ, Համբուրգում` 30.000, Մյունխենում` 20.000, Քյոլնում` 18.000:
Կազմակերպիչները հույս ունեին, որ Բեռլինում ցույցին կմասնակցի մինչև 100.000 մարդ, մյուս քաղաքներում` մինչև 30.000:
Նմանատիպ ակցիաներ են անցկացվում նաև Ավստրիայում, որտեղ 10.000 մարդ դուրս է եկել Վիեննայի փողոցներ: Զալցբուրգ և Լինց քաղաքներում մասնակցել է մոտ 7.000 մարդ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



