Գերմանիայում և Ավստրիայում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև վաճառքի մասին պայմանագրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվում միաժամանակ Գերմանիայի մի քանի խոշոր քաղաքներում` ընդդեմ միջատլանտյան առևտրի ազատ գոտու մասին պայմանագրի, գրում է DPA-ը:
Ցույցեր են անցկացվում Բեռլինում, Մյունխենում, Լայպցիգում, Համբուրգում, Շտուտգարտում, Ֆրանկֆուրտում:
Ոստիկանության տվյալների համաձայն` Բեռլինում փողոց է դուրս եկել մոտ 40.000 մարդ, Համբուրգում` 30.000, Մյունխենում` 20.000, Քյոլնում` 18.000:
Կազմակերպիչները հույս ունեին, որ Բեռլինում ցույցին կմասնակցի մինչև 100.000 մարդ, մյուս քաղաքներում` մինչև 30.000:
Նմանատիպ ակցիաներ են անցկացվում նաև Ավստրիայում, որտեղ 10.000 մարդ դուրս է եկել Վիեննայի փողոցներ: Զալցբուրգ և Լինց քաղաքներում մասնակցել է մոտ 7.000 մարդ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



