հաս թոփ+ Ազգային արխիվում ներկայացվեց անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես
ОБЩЕСТВОԱզգային արխիվի ցուցադրությունների սրահում սեպտեմբերի 16-ին ներկայացվեց փաստաթղթերի ցուցադրություն նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյակին: Ցուցադրությունը կոչվում է «Երեք հանրապետություններ»: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով` այն այդպես է կոչվում քանի որ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված ՀՀ պատմությունը շարունակվում է մինչև օրս: Վիրաբյանը, ներկաներին շնորհավորելով ցուցահադեսի բացման առիթով, նշեց, որ ներկայացված փաստաթղթերի մեծ մասը առաջին անգամ են ցուցադրվում: «Այսօր առաջին անգամ ցուցադրված փաստաթղթերից են ՀՀ երեք նախագահների անձնագրերը և Շուշիի ազատագրման քարտեզը, որը տարիներով խիստ գաղտնի էր: Իհարկե, մեր պահոցներում կան բազմաթիվ այս թեմային նվիրված փաստաթղթեր, բայց մենք ընտրություն ենք կատարել ամենանշանավորների վրա: Այս ցուցահանդեսը ունի այն խորհուրդը, որ մենք կանք և լինելու ենք: 25 տարին մարդու համար կյանքի մեծ մասն է, սակայն պատմության համար այն ակնթարթ է: Մեր հանրապետությունը երիտասարդ է: Հուսով ենք, որ նա կդա ռնա հասուն, առույգ և կշարունակի իր կյանքն այնքան ինչքան երկրագունդը կա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Ցուցադրության սրահում պատին փակցված է մի պաստառ, որի վրա գրված է «թող լինի անկախ Հայաստան»: Ազգային արխիվի տնօրենի խոսքով` այն գրվել է1963 թվականին մի նկարչի կողմից, ով ոչ միայն գրել է, այլ նաև փակցրել է Երևանի նախագծային ինստիտուտի շենքերից մեկի պատին: Վիրաբյանի ներկայացմամբ` նա հայտանբերվել է ձերբակալվել, բայց քանի որ քրեական օրեսնգրքում մարդու ցանկության համար պատիժ չէր սահմանվում` նրան, ինչպես և վարվում էին այդ տարիներին շատերի հետ, ուղարկում են հոգեբուժարան: «Համարել են հոգեկան հիվանդ, քանի որ այդ ժամանակահատվածում միայն հո գեկան հիվանդը կարող էր անկախություն երազել և պահանջել»,- ներկայացրեց Ամատունի Վիրաբյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ողջունելով ազգային արխիվի կազմակերպած ցուցադրությունը, նշեց, որ ցուցադրության այդ լսարանը բավարար չէ տեղեկացնելու մեր ամբողջական պատմությունը:
«Սա պետք է դուրս գա այս շենքի տարածքից, որպեսզի մենք բոլորս գիտակցենք և հասկանանք թե ինչպիսի ճանապարհ է անցել մեր երկիրն ու ժողովուրդը` ձեռք բերելով դարերով կորցրած անկախությունը: Այն ամենը, ինչ ստեղծվում է այսօր` հազարամյակ հետո արխիվային փաստաթղթերում կարծարծվի և կդառնա պատմական նյութ: Իմ հորդորն է տնօրինությանը, որ անկախության հետ կապված այս լավագույն փաստերն ու իրողությունները մասսայականացվեն, հասցվեն քաղաքացիներին»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան:
Պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով նույնպես ներկա էր ցուցադրությանը, իր հերթին նշեց, որ այսօր տոն է բոլորի համար, քանի որ ներկայացված է Հայաստանի նորագույն` կարևոր շրջանի ամբողջական պատմությունը: «Այստեղ պատմաբանի համար շատ արժեքավոր սկզբնաղբյուրի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր են ներկայացված: Տրամադրվել են նաև լուսանկարներ «Արմենպրես»-ի կողմից, որոնք ամբողջությամբ ներկայացնում են երեք պետականությունների ամբողջական պատմությունը: Որպես պատամաբանի` ինձ համար շատ հետաքրքիր էին Սևրի պայմանագրի բնօրինակը, այն լուսանկարը, որում Ահարոնյանը ստորագրել է պայմանագիրը, փաստաթղթեր որոնք ցույց են տալիս Հայաստանի ձեռքբերումները, արդյունաբերական, գյուղատնտեսական, մշակույթային նվաճումները, որոնց հիմքի վրա էլ զարգացում ապրեց երրորդ հանարապետությունը»,- նշեց Մինասյանը:



