Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


հաս թոփ+ Ազգային արխիվում ներկայացվեց անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես

SOCIETY

Ազգային արխիվի ցուցադրությունների սրահում սեպտեմբերի 16-ին ներկայացվեց փաստաթղթերի ցուցադրություն նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյակին: Ցուցադրությունը կոչվում է «Երեք հանրապետություններ»: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով` այն այդպես է կոչվում քանի որ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված ՀՀ պատմությունը շարունակվում է մինչև օրս: Վիրաբյանը, ներկաներին շնորհավորելով ցուցահադեսի բացման առիթով, նշեց, որ ներկայացված փաստաթղթերի մեծ մասը առաջին անգամ են ցուցադրվում: «Այսօր առաջին անգամ ցուցադրված փաստաթղթերից են ՀՀ երեք նախագահների անձնագրերը և Շուշիի ազատագրման քարտեզը, որը տարիներով խիստ գաղտնի էր: Իհարկե, մեր պահոցներում կան բազմաթիվ այս թեմային նվիրված փաստաթղթեր, բայց մենք ընտրություն ենք կատարել ամենանշանավորների վրա: Այս ցուցահանդեսը ունի այն խորհուրդը, որ մենք կանք և լինելու ենք: 25 տարին մարդու համար կյանքի մեծ մասն է, սակայն պատմության համար այն ակնթարթ է: Մեր հանրապետությունը երիտասարդ է: Հուսով ենք, որ նա կդա ռնա հասուն, առույգ և կշարունակի իր կյանքն այնքան ինչքան երկրագունդը կա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Ցուցադրության սրահում պատին փակցված է մի պաստառ, որի վրա գրված է «թող լինի անկախ Հայաստան»: Ազգային արխիվի տնօրենի խոսքով` այն գրվել է1963 թվականին մի նկարչի կողմից, ով ոչ միայն գրել է, այլ նաև փակցրել է Երևանի նախագծային ինստիտուտի շենքերից մեկի պատին: Վիրաբյանի ներկայացմամբ` նա հայտանբերվել է ձերբակալվել, բայց քանի որ քրեական օրեսնգրքում մարդու ցանկության համար պատիժ չէր սահմանվում` նրան, ինչպես և վարվում էին այդ տարիներին շատերի հետ, ուղարկում են հոգեբուժարան: «Համարել են հոգեկան հիվանդ, քանի որ այդ ժամանակահատվածում միայն հո գեկան հիվանդը կարող էր անկախություն երազել և պահանջել»,- ներկայացրեց Ամատունի Վիրաբյանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ողջունելով ազգային արխիվի կազմակերպած ցուցադրությունը, նշեց, որ ցուցադրության այդ լսարանը բավարար չէ տեղեկացնելու մեր ամբողջական պատմությունը:

«Սա պետք է դուրս գա այս շենքի տարածքից, որպեսզի մենք բոլորս գիտակցենք և հասկանանք թե ինչպիսի ճանապարհ է անցել մեր երկիրն ու ժողովուրդը` ձեռք բերելով դարերով կորցրած անկախությունը: Այն ամենը, ինչ ստեղծվում է այսօր` հազարամյակ հետո արխիվային փաստաթղթերում կարծարծվի և կդառնա պատմական նյութ: Իմ հորդորն է տնօրինությանը, որ անկախության հետ կապված այս լավագույն փաստերն ու իրողությունները մասսայականացվեն, հասցվեն քաղաքացիներին»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան: 

 Պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով նույնպես ներկա էր ցուցադրությանը, իր հերթին նշեց, որ այսօր տոն է բոլորի համար, քանի որ ներկայացված է Հայաստանի նորագույն` կարևոր շրջանի ամբողջական պատմությունը: «Այստեղ պատմաբանի համար շատ արժեքավոր սկզբնաղբյուրի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր են ներկայացված: Տրամադրվել են նաև լուսանկարներ «Արմենպրես»-ի կողմից, որոնք ամբողջությամբ ներկայացնում են երեք պետականությունների ամբողջական պատմությունը: Որպես պատամաբանի` ինձ համար շատ հետաքրքիր էին Սևրի պայմանագրի բնօրինակը, այն լուսանկարը, որում Ահարոնյանը ստորագրել է պայմանագիրը, փաստաթղթեր որոնք ցույց են տալիս Հայաստանի ձեռքբերումները, արդյունաբերական, գյուղատնտեսական, մշակույթային նվաճումները, որոնց հիմքի վրա էլ զարգացում ապրեց երրորդ հանարապետությունը»,- նշեց Մինասյանը: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League