Ահա՝ ինչու չինացիները կրծքի քաղցկեղով չեն հիվանդանում
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Այս հոդվածը Ջեյն Փլենթի մասին է, ով նշանավոր պրոֆեսոր է և երկրաքիմիայի փորձագետ, մայր և կին։
1987թ․-ին՝ 42 տարեկան հասակում, Ջեյն Փլենթի մոտ հայտնաբերվում է կրծքի քաղցկեղ, ինչը նշանակում էր, որ իր կարիերան շուտով ավարտվելու է։ Սակայն Ջեյնը վճռական էր քաղցկեղի դեմ պայքարելու հարցում։
Առաջին քայլն այն էր, որ Ջեյնը փոխեց ապրելակերպը, որը ներառում էր հատուկ դիետիկ ռեժիմ, որն էլ օգնել է նրան բուժել քաղցկեղն ու ապրել։
Այսօր արդեն նա կիսվում է իր անձնական փորձով, որի մասին գրել է մի քանի գրքեր և ցանկանում է բարձրացնել կանանց մոտ իրազեկվածությունը կրծքի քաղցկեղի վերաբերյալ։
Այն ժամանակ, երբ Ջեյնի մոտ հայտնաբերվում է քաղցկեղ, նրա ամուսինը, ով ևս հայտնի գիտնական է, աշխատում էր Չինաստանում։ Ամուսնու կոլեգաները ևս օգնում են Ջեյնին իրենց խորհուրդներով։ Զույգը սկսում է հետազոտություն՝ պարզելու, թե ինչու է չինացի կանանց մոտ կրծքի քաղցկեղի տարածվածությունը շատ ցածր։
Կատարված հետազոտության արդյունքներով պարզվել է, որ չինացիների սննդակարգում ճարպային կալորիաները կազմում են սննդի միայն 14 տոկոսը, այնինչ արևմուտքում այն սննդակարգի 36 տոկոսն է կազմում։ Չինացիները նաև շատ քիչ են օգտագործում կաթնամթերք, գրեթե չեն ուտում պանիր ու չեն խմում կաթ՝ նշելով, որ կաթը միայն երեխաների համար է։ Չինացիներն անգամ երեխաներին չեն տալիս կովի կաթ և այլ կաթնամթերք։
Այս ընթացքում ևս մեկ ցնցող բացահատումն այն է, որ աշխարհում մարդկանց 70 տոկոսը կաթնաշաքարի նկատմամբ զգայուն է, ինչն առաջացնում է բազմաթիվ ալերգիաներ։
1
Как сыновья Микаэла Арутюняна «заказали» евроамериканские санкции: «Паст»
2
Оппозиционеры «решили» победить в Вагаршапате: «Паст»
3
Аршак Карапетян предупреждает всех: «Паст»
4
Почему наблюдательная миссия борется с другой наблюдательной миссией? «Паст»
5
Какую альтернативу можно предложить исключительным условиям? «Паст»



