ՆԱՏՕ-ին անդամակցելն Ուկրաինայի նպատակն է. Յացենյուկ
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ին անդամակցելն Ուկրաինայի գլխավոր խնդիրներից մեկն է։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ Օդեսայի ռազմական ակադեմիայում նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում, տեղեկացնում է Euronews-ը։
«Մեր նպատակն է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերն աշխարհի ամենաուժեղ հավաքական անվտանգության համակարգերից մեկի մաս դառնան»,-ասել է վարչապետը։
Յացենյուկը Գերագույն ռադայի կողմից 5 տարի առաջ ընդունված որոշումը՝ Ուկրաինան դաշինքների կազմում չներառելու վերաբերյալ, ռազմավարական սխալ է որակել։
«Աշխարհաքաղաքական սխալ, ես կասեի՝ հանցագործություն էր 2010 թվականին խորհրդարանի ընդունած այդ որոշումը»,-ասել է Յացենյուկը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի խորհրդարանը չեղարկել է այդ որոշումը։
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
3
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
4
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
5
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году



