ՆԱՏՕ-ին անդամակցելն Ուկրաինայի նպատակն է. Յացենյուկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ին անդամակցելն Ուկրաինայի գլխավոր խնդիրներից մեկն է։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ Օդեսայի ռազմական ակադեմիայում նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում, տեղեկացնում է Euronews-ը։
«Մեր նպատակն է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերն աշխարհի ամենաուժեղ հավաքական անվտանգության համակարգերից մեկի մաս դառնան»,-ասել է վարչապետը։
Յացենյուկը Գերագույն ռադայի կողմից 5 տարի առաջ ընդունված որոշումը՝ Ուկրաինան դաշինքների կազմում չներառելու վերաբերյալ, ռազմավարական սխալ է որակել։
«Աշխարհաքաղաքական սխալ, ես կասեի՝ հանցագործություն էր 2010 թվականին խորհրդարանի ընդունած այդ որոշումը»,-ասել է Յացենյուկը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի խորհրդարանը չեղարկել է այդ որոշումը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



