Դե Խեան կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալը» չի բողոքարկի
СПОРТԻսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը տեղափոխության գրանցումն ուշացրած Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է ապացուցել, որ Դե Խեայի տրանսֆերը հաստատող փաստթղթերը Լա Լիգա է ուղարկել տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ րոպե առաջ, հաղորդում է Marca-ն։
Դե Խեան 2016թ. ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Իսպանացի դարպասապահի տեղափոխության գործարքում ներառված էր նաեւ «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այդ տրանսֆերը եւս չի կատարվել, Նավասը կարիերան կշարունակի Արքայական ակումբում։
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



