Դե Խեան կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալը» չի բողոքարկի
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը տեղափոխության գրանցումն ուշացրած Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է ապացուցել, որ Դե Խեայի տրանսֆերը հաստատող փաստթղթերը Լա Լիգա է ուղարկել տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ րոպե առաջ, հաղորդում է Marca-ն։
Դե Խեան 2016թ. ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Իսպանացի դարպասապահի տեղափոխության գործարքում ներառված էր նաեւ «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այդ տրանսֆերը եւս չի կատարվել, Նավասը կարիերան կշարունակի Արքայական ակումբում։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
3
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու



