ԱՊՀ-ի երկրների ղեկավարների նիստը կարող է տեղի ունենալ Մոսկվայում 2017 թվականին
ПОЛИТИКАՌուսաստանը, որին 2017 թվականին անցնում Է նախագահությունը ԱՊՀ-ի երկրների խորհրդում, առաջարկել Է պետությունների ղեկավարների հերթական նիստը հաջորդ տարվա հոկտեմբերին անցկացնել Մոսկվայում: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կժամանի Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: 2016 թվականին այն նախագահում Է Ղրղզստանը:
«Որոշում Է ընդունվելու ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնելու մասին: Մեր կողմն առաջարկել Է հերթական նիստը 2017 թվականի հոկտեմբերին անցկացնել Մոսկվայում: Եվ այս ամսաթիվը, մենք հուսով ենք, Բաշքեկում կհամաձայնեցվի»,-հավելել Է Ուշակովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



