ԱՊՀ-ի երկրների ղեկավարների նիստը կարող է տեղի ունենալ Մոսկվայում 2017 թվականին
POLITICSՌուսաստանը, որին 2017 թվականին անցնում Է նախագահությունը ԱՊՀ-ի երկրների խորհրդում, առաջարկել Է պետությունների ղեկավարների հերթական նիստը հաջորդ տարվա հոկտեմբերին անցկացնել Մոսկվայում: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կժամանի Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: 2016 թվականին այն նախագահում Է Ղրղզստանը:
«Որոշում Է ընդունվելու ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնելու մասին: Մեր կողմն առաջարկել Է հերթական նիստը 2017 թվականի հոկտեմբերին անցկացնել Մոսկվայում: Եվ այս ամսաթիվը, մենք հուսով ենք, Բաշքեկում կհամաձայնեցվի»,-հավելել Է Ուշակովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



