Արթուր Դավթյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
ПОЛИТИКАԱզգային ժողովը Արթուր Դավթյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նշանակման համար առաջադրվել էր Արթուր Դավթյանի թեկնածությունը: Ազգային ժողովի 130 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 103-ը: Քվեաթերթիկներից 3-ը անվավեր են ճանաչվել: Գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 97, դեմ՝ 3 պատգամավոր»,- նշեց Ավետիսյանը:
ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ Արթուր Դավթյանն ընտրվել է գլխավոր դատախազի պաշտոնում:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



