Արթուր Դավթյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
POLITICSԱզգային ժողովը Արթուր Դավթյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նշանակման համար առաջադրվել էր Արթուր Դավթյանի թեկնածությունը: Ազգային ժողովի 130 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 103-ը: Քվեաթերթիկներից 3-ը անվավեր են ճանաչվել: Գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 97, դեմ՝ 3 պատգամավոր»,- նշեց Ավետիսյանը:
ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ Արթուր Դավթյանն ընտրվել է գլխավոր դատախազի պաշտոնում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



