Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Խոսք տալու փոխարեն գործով է ապացուցում, որ կարող է

ПОЛИТИКА

Շարունակվում է Աշտարակ քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածուների քարոզարշավը: Եվ որքան մոտենում է ընտրության օրը, այն գնալով ավելի ուշագրավ է դառնում: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օրից՝ սեպտեմբերի 18-ին, ի թիվս Հայաստանի այլ համայնքների, Աշտարակում նույնպես տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ:

Past.am-ն այս առիթով հնարավորություն ունեցավ զրուցել քաղաքապետի թեկնածու Թովմաս Շահվերդյանի հետ, ով թեև բավական երիտասարդ է, բայց արդեն հասցրել է հասկանալ, ըմբռնել, վերլուծել կյանքի հեշտ ու դժվար պահերը և դրանից հետևություններ անել: Ամենակարևոր միտքը, որը կցանկանայինք ընդգծել, այն էր, որ Շահվերդյանների ընտանիքն այսօր բավական կարողություն ու համբավ ունի Աշտարակում, ինչին հասել են իրենց քրտինքով:

«11 տարեկանից հայրիկիս հետ աշխատել եմ և այն, ինչին այսօր հասել ենք,կառուցել ենք մեր ձեռքերով: Ո՛չ բարձրաստիճան պաշտոնյա բարեկամ ենք ունեցել, ո՛չ օգնող: Հայրս գիշեր-ցերեկ աշխատելով է կարողացել բարեկեցիկ կյանք ստեղծել մեր ընտանիքի համար: Ես ծնվել ու մեծացել եմ Աշտարակում, շատ եմ սիրում իմ քաղաքը: Այստեղից որևէ տեղ գնալու մտադրություն չունեմ ու տեսնելով, թե ինչ վատ վճակում է գտնվում Աշտարակ քաղաքը,  սիրտս ցավում է: Դրա համար էլ որոշել եմ իմ երիտասարդ տարիներն ու հնարավորությունները ներդնել իմ քաղաքը շենացնելու համար»- ասաց Թ. Շահվերդյանը:

Անկեղծ զրույցի ընթացքում նա նաև ասաց, որ հայրը դեմ է եղել, որ որդին իր կյանքի երիտասարդ տարիները, ուժն ու հնարավորությունները նվիրի պետական գործին, քանի որ,հոր կարծիքով,քաղաքապետի պաշտոնը բարդ ու անշնորհակալ գործ է, սակայն Թովմասը կարողացել է հորը համոզել, որ եթե ինքն այսօրվա իր հնարավորությունները չներդնի իր քաղաքի շենացման համար, վաղը կրկին իրեն է մեղադրելու, որ չի կարողացել Աշտարակի համար մի լավ բան անել:

«Ես ուզում եմ, որ բոլոր աշտարակցիները լավ ապրեն, աշխատանք ունենան, քաղաքը ծաղկի ու դառնա զբոսաշրջության կենտրոն: Եվ եթե տեսնեի, որ Աշտարակի քաղաքապետի պաշտոնում այնպիսի մարդ է առաջադրվել, ով կկարողանա ծաղկեցնել մեր քաղաքը, ես իմ հնարավորություններով կկանգնեի նրա կողքին: Ու քանի որ այսօր չեմ տեսնումայդ մարդուն ու զգում եմ, որ ես հնարավորություն ունեմ իմ ուժերով դա անել, այդ պատճառով էլ որոշել եմիմ թեկնածությունն առաջադրել: Ես այնպիսի բնավորություն ունեմ, որ եթե իմ ուժերի վրա վստահ չլինեմ,որևէ գործ չեմ ձեռնարկի, իսկ եթե հնարավորություն ունենալով այն չօգտագործեմ, հետո կրկին ինձ կսկսեմ մեղադրել, թե ինչու չօգտագործեցի այն: Դրա համար էլ վերջնական որոշում կայացրեցի մասնակցել ընտրություններին»,- ասաց Թ. Շահվերդյանը:

Աշխատավայրը, որը ղեկավարում է Թ.Շահվերդյանը քաղաքապետարանի աշխատանքային կոլեկտիվից ավելի մեծ է, ուր ոչ միայն երիտասարդներ, այլև տարեցներ են աշխատում: Նա բոլորի հետ շատ մտերիմ է, մեկ առ մեկ գիտի բոլորի խնդիրներն ու երբեք ոչ մեկի խնդրի կողքով անտարբեր չի անցնում։

«Մեր աշխատողների ու իմ հարաբերությունները շատ ընկերական են: Մեզ մոտ չկա ղեկավար-աշխատող մոտեցումը, բոլորն էլ իմ ընտանիքի անդամներն են: Կա ընդհանուր շահ, որը բոլորինս է: Այդ սկզբունքով ենք մենք աշխատում: Գուցե այդ է պատճառը, որ թե՛ քաղաքում, թե՛ այլ վայրում որևէ մեկին չեք հանդիպի, որ մեր մասին վատը խոսեն»,-ասում է Թ. Շահվերդյանը:

Ի դեպ, չնայած նա արդեն պլանավորել է, թե քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո ինչից է սկսելու և ինչ սկզբունքով է աշխատելու, սակայն նաև մի շատ կարևոր սկզբունք է որդեգրել՝ ոչ մի աշտարակցու ոչինչ էլ չի խոստանում, փոխարենը լսում է աշխատանքային կոլեկտիվների խնդիրներն ու նույն համեստությամբ էլ փորձում է լուծել դրանք:

Ի դեպ, ընդամենը մեկ բողոքը բավական եղավ կարճ ժամակահատվածում ու առանց դրա մասին ավելորդ թմբկահարելու լուծել այնպիսի խնդիր, որը վերջին 15 տարիների ընթացքում դարձել էր աշտարակցիներին հուզող ամենամեծ կոշտուկը։

Խոսքը ներքաղաքային տրանսպորտի մասին է: Այդ մասին արդեն երկար տարիներ բարձրաձայնում են աշտարակցիները, սակայն այդպես էլ սայլը տեղից չէր շարժվում: Խնդիրն այն է, որ քաղաքային տրանսպորտը քաղաքի ծայրամասեր չի հասնում, և քաղաքի բնակիչները դպրոց կամ աշխատավայր հասնելու համար տարիներ ի վեր ստիպված են լինում կա՛մ մի քանի կիլոմետր ոտքով քայլել, կա՛մ էլ ողջ աշխատավարձը տաքսու վրա ծախսել:

Քաղաքապետի թեկնածուի հետ մեր հանդիպումից վերադառնալիս արդեն ականատես եղանք, որ Աշտարակի ծայրամասային համարվող Բագավան թաղամասի տրանսպորտի խնդիրը թեկնածուի կողմից իր լուծումն է ստացել, իսկ բագավանցիներին տեղափոխող երթուղայինը արդեն գնում էր Բագավան:

Արմինե Գրիգորյան

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank