Գերմանիայում ձերբակալված սիրիացիները կապված են Փարիզում ահաբեկչության կազմակերպիչների հետ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի այն երեք քաղաքացիներ, որոնք Գերմանիայում ձերբակալվել են հատուկ գործողությունների ընթացքում, կարող են կապ ունենալ Փարիզում ահաբեկչական գործողություններ իրականացրած ահաբեկիչների հետ: Այդ մասին սեպտեմբերի 13-ին մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը:
«Ձերբակալվածները կապ ունեն Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների համար պատասխանատու անձանց հետ»,-նշել Է նախարարը:
Ինչպես հաղորդվել Է, Գերմանիայի ոստիկանությանը Ստորին Սաքսոնիայի եւ Շլեզվիգ Հոլշթեյնի դաշնային երկրամասերում իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում հաջողվել Է ձերբակալել երեք փախստականների, որոնք, ինչպես ենթադրվում Է, պատկանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Ենթադրյալ ահաբեկիչների հետապնդումը կատարվում Էր մի քանի ամիս շարունակ: Հետաքննության շրջանակներում ստեղծվել Էր հատուկ խումբ, որին տրված առաջադրանքներից մեկը կասկածյալների հեռախոսազրույցների գաղտնալսումն Էր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



