Գերմանիայում ձերբակալված սիրիացիները կապված են Փարիզում ահաբեկչության կազմակերպիչների հետ
INTERNATIONAL NEWSՍիրիայի այն երեք քաղաքացիներ, որոնք Գերմանիայում ձերբակալվել են հատուկ գործողությունների ընթացքում, կարող են կապ ունենալ Փարիզում ահաբեկչական գործողություններ իրականացրած ահաբեկիչների հետ: Այդ մասին սեպտեմբերի 13-ին մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը:
«Ձերբակալվածները կապ ունեն Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների համար պատասխանատու անձանց հետ»,-նշել Է նախարարը:
Ինչպես հաղորդվել Է, Գերմանիայի ոստիկանությանը Ստորին Սաքսոնիայի եւ Շլեզվիգ Հոլշթեյնի դաշնային երկրամասերում իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում հաջողվել Է ձերբակալել երեք փախստականների, որոնք, ինչպես ենթադրվում Է, պատկանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Ենթադրյալ ահաբեկիչների հետապնդումը կատարվում Էր մի քանի ամիս շարունակ: Հետաքննության շրջանակներում ստեղծվել Էր հատուկ խումբ, որին տրված առաջադրանքներից մեկը կասկածյալների հեռախոսազրույցների գաղտնալսումն Էր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



