Ереван, 02.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ուրախ եմ, որ տղայիս ծնունդից հետո նա ոչ մի քայլ չի արել, եւ եթե անգամ փորձեր ազգանվան հարցում միջամտել, հաստատ չէի թողնի. Լիանա Զուրաբյան (լուսանկարներ)

ФОТО

Life.panorama.am-ը գրում է.

Բանաստեղծուհի, ասմունքող Լիանա Զուրաբյանի հղիության մասին Life.panorama.am-ն առաջինն է պատմել, եւ ահա փոքրիկի ծնունդից մեկ ամիս անց կրկին մեզ հետ զրույցում Լիանան պատմել է մայրության բերկրանքի եւ որդու ծնունդից հետո փոքրիկի հոր վերաբերմունքի մասին:

«Որդուս ծնունդից հետո կյանքս նորացել է, ասես, ինքս էլ նորից ծնվել եմ, անգամ մեքենա վարելն է ինձ նոր թվում: Հիմա կարծես թե օդերում լինեմ, ամեն ինչ ուրիշ է դարձել, միայն նրա շուրջ է պտտվում ամեն բան: Եթե մեկ բառով կոչեմ զգացողությունս, կասեմ, որ երջանիկ եմ, որի մեջ կա հաճելի անհնագստություն, անքնություն, անծանոթ ապրումներ ու զգացողություններ»,- պատմեց նորաթուխ մայրիկը:

Որդու խնամքի հարցում Լիանա Զուրաբյանին օգնում են ոչ միայն ընտանիքի անդամենրը, այլեւ դայակը.

«Ինձ համար շատ կարեւոր է դայակի ընտրությունը, դրա համար ես ընտրել եմ շատ կիրթ կնոջ, ով տատիկի նման սրտացավորեն խնամում է փոքրիկիս, իսկ հետագայում, վստահ եմ, որ ճիշտ դաստիարակություն կտա, երբ ես տանը չլինեմ: Թեպետ պետք է նշեմ, որ տղայիս կրծքով եմ կերակրում ու մեծ մասամբ իր հետ եմ անցկացնում օրս»,- նշեց նա ու հավելեց.

«Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ ես ուղղակի չէի կարող դայակի չդիմեի եւ նստեի տանն ու որդուս խնամեի: Ես տղայիս համար եւ հայր եմ, եւ մայրս, ես եմ գումար վաստակում, այլ ոչ թե շատ կանանց նման սպասում, թե ամուսինս, երբ գումար կբերի: Հաճախ եմ երանի տալիս այդ մայրերին, ովքեր կողքին տղամարդ ունեն ու մտածմունքի միակ թեման երեխայի խնամքն է: Հիմա երբ այլեւս մենակ չեմ, պատասխանատվությունս մեծացել է, անընդհատ մտածում եմ, թե ինչպես աշխատեմ, որպեսզի որդիս ոչնչի կարիք չունենա»:

Շարունակելով փոքրիկին առանց հոր մեծացնելու թեման՝ Լիանան նկատեց.

«Իրականում, այս թեմայի շուրջ երկար չեմ էլ մտածել, երբեք չեմ կենտրոնացել այն բանի վրա, թե տղաս ո՞ւմ պետք է պապա ասա, կամ ո՞ւր է պապան: Զգացողություններս ու մտքերս ամբողջովին տղայիս շուրջ են, անգամ չեմ մտածել, թե մյուս կողմը երբեւէ գոյություն ունեցե՞լ է, թե ոչ, մեկ-մեկ ինձ թվում է, թե միայնակ եմ ստեղծել որդուս, իսկ այդ հարցում օգնում է նաեւ Լեւոնիս նմանությունը՝ նա ամբողջովին իմ մանկությունն է, այն կողմից միայն գանգուրներն է վերցրել: Ի դեպ՝ նմանության հարցում նշեմ, որ տղայիս ծնունդից մեկ օր առաջ գնացել եմ եկեղեցի ու Աստծուն խնդրել, որպեսզի որդիս ժառանգի իմ ու հոր գեների միայն լավ կողմերը»:

Լիանայի որդին կրում է իր ազգանունը, հետաքրքրվելով, թե որդու ծնունդից հետո հայրը որեւէ կերպ հանդիպումներ չի՞ փնտրել կամ հայրություն ճանաչելու փորձ չի՞ արել, բանաստեղծուհին պատմեց.

«Ուրախ եմ, որ տղայիս ծնունդից հետո նա ոչ մի քայլ չի արել, եւ եթե անգամ փորձեր ազգանվան հարցում միջամտել, հաստատ չէի թողնի: Աստծո գործերն անքննելի են, ինչեւէ, հետագայում դեմ չեմ լինի, որ նրանք իրար ճանաչեն, սակայն նրան որպես հայր չեմ ընկալում, քանի որ հայրը նա է, ով հայրություն է անում երեխային. հիմա անգամ մտածում եմ, թե ինչ անուն տամ նրան՝ միջնորդ գուցե»:

Անդրադառնալով բալիկի անվանը, Լիանան պատմեց որդու անվան ընտրության նախապատմությունը.

«Դե այն, որ Լեւոնը ուժեղության խորհրդանիշ է, նա առյուծի նշանի տակ է ծնվել, ինչ խոսք, խորհրդանշական է, սակայնբացի այդ՝ նրա ստեղծման հարցում մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի գրողների միության նախկին նախագահ՝ լուսահոգի Լեւոն Անանյանն ու «Երեւան» համերգասրահի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Լեւոն Իվանյանը: Լեւոն Անանյանը ժամանակին կարող էր ինձ սենյակ հատկացնել գրողների միության տանն ու չարեց, որից հետո Երեւանի մամուլի շենքում ինձ ընդառաջեց Լեւոն Իվանյանը, ում միջոցով էլ ծանոթացա որդուս հոր հետ»:

Life.panorama.am-ի հետ զրույցի վերջում Լիանա Զուրաբյանը մաղթանքով հանդես եկավ.

«Ուզում եմ, որ աշխարհի բոլոր կանայք զգան մայրության բերկրանքը, ապրեն այս աստվածային զգացողություններն ու մայր դառնան»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»