Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուրախ եմ, որ տղայիս ծնունդից հետո նա ոչ մի քայլ չի արել, եւ եթե անգամ փորձեր ազգանվան հարցում միջամտել, հաստատ չէի թողնի. Լիանա Զուրաբյան (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Բանաստեղծուհի, ասմունքող Լիանա Զուրաբյանի հղիության մասին Life.panorama.am-ն առաջինն է պատմել, եւ ահա փոքրիկի ծնունդից մեկ ամիս անց կրկին մեզ հետ զրույցում Լիանան պատմել է մայրության բերկրանքի եւ որդու ծնունդից հետո փոքրիկի հոր վերաբերմունքի մասին:

«Որդուս ծնունդից հետո կյանքս նորացել է, ասես, ինքս էլ նորից ծնվել եմ, անգամ մեքենա վարելն է ինձ նոր թվում: Հիմա կարծես թե օդերում լինեմ, ամեն ինչ ուրիշ է դարձել, միայն նրա շուրջ է պտտվում ամեն բան: Եթե մեկ բառով կոչեմ զգացողությունս, կասեմ, որ երջանիկ եմ, որի մեջ կա հաճելի անհնագստություն, անքնություն, անծանոթ ապրումներ ու զգացողություններ»,- պատմեց նորաթուխ մայրիկը:

Որդու խնամքի հարցում Լիանա Զուրաբյանին օգնում են ոչ միայն ընտանիքի անդամենրը, այլեւ դայակը.

«Ինձ համար շատ կարեւոր է դայակի ընտրությունը, դրա համար ես ընտրել եմ շատ կիրթ կնոջ, ով տատիկի նման սրտացավորեն խնամում է փոքրիկիս, իսկ հետագայում, վստահ եմ, որ ճիշտ դաստիարակություն կտա, երբ ես տանը չլինեմ: Թեպետ պետք է նշեմ, որ տղայիս կրծքով եմ կերակրում ու մեծ մասամբ իր հետ եմ անցկացնում օրս»,- նշեց նա ու հավելեց.

«Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ ես ուղղակի չէի կարող դայակի չդիմեի եւ նստեի տանն ու որդուս խնամեի: Ես տղայիս համար եւ հայր եմ, եւ մայրս, ես եմ գումար վաստակում, այլ ոչ թե շատ կանանց նման սպասում, թե ամուսինս, երբ գումար կբերի: Հաճախ եմ երանի տալիս այդ մայրերին, ովքեր կողքին տղամարդ ունեն ու մտածմունքի միակ թեման երեխայի խնամքն է: Հիմա երբ այլեւս մենակ չեմ, պատասխանատվությունս մեծացել է, անընդհատ մտածում եմ, թե ինչպես աշխատեմ, որպեսզի որդիս ոչնչի կարիք չունենա»:

Շարունակելով փոքրիկին առանց հոր մեծացնելու թեման՝ Լիանան նկատեց.

«Իրականում, այս թեմայի շուրջ երկար չեմ էլ մտածել, երբեք չեմ կենտրոնացել այն բանի վրա, թե տղաս ո՞ւմ պետք է պապա ասա, կամ ո՞ւր է պապան: Զգացողություններս ու մտքերս ամբողջովին տղայիս շուրջ են, անգամ չեմ մտածել, թե մյուս կողմը երբեւէ գոյություն ունեցե՞լ է, թե ոչ, մեկ-մեկ ինձ թվում է, թե միայնակ եմ ստեղծել որդուս, իսկ այդ հարցում օգնում է նաեւ Լեւոնիս նմանությունը՝ նա ամբողջովին իմ մանկությունն է, այն կողմից միայն գանգուրներն է վերցրել: Ի դեպ՝ նմանության հարցում նշեմ, որ տղայիս ծնունդից մեկ օր առաջ գնացել եմ եկեղեցի ու Աստծուն խնդրել, որպեսզի որդիս ժառանգի իմ ու հոր գեների միայն լավ կողմերը»:

Լիանայի որդին կրում է իր ազգանունը, հետաքրքրվելով, թե որդու ծնունդից հետո հայրը որեւէ կերպ հանդիպումներ չի՞ փնտրել կամ հայրություն ճանաչելու փորձ չի՞ արել, բանաստեղծուհին պատմեց.

«Ուրախ եմ, որ տղայիս ծնունդից հետո նա ոչ մի քայլ չի արել, եւ եթե անգամ փորձեր ազգանվան հարցում միջամտել, հաստատ չէի թողնի: Աստծո գործերն անքննելի են, ինչեւէ, հետագայում դեմ չեմ լինի, որ նրանք իրար ճանաչեն, սակայն նրան որպես հայր չեմ ընկալում, քանի որ հայրը նա է, ով հայրություն է անում երեխային. հիմա անգամ մտածում եմ, թե ինչ անուն տամ նրան՝ միջնորդ գուցե»:

Անդրադառնալով բալիկի անվանը, Լիանան պատմեց որդու անվան ընտրության նախապատմությունը.

«Դե այն, որ Լեւոնը ուժեղության խորհրդանիշ է, նա առյուծի նշանի տակ է ծնվել, ինչ խոսք, խորհրդանշական է, սակայնբացի այդ՝ նրա ստեղծման հարցում մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի գրողների միության նախկին նախագահ՝ լուսահոգի Լեւոն Անանյանն ու «Երեւան» համերգասրահի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Լեւոն Իվանյանը: Լեւոն Անանյանը ժամանակին կարող էր ինձ սենյակ հատկացնել գրողների միության տանն ու չարեց, որից հետո Երեւանի մամուլի շենքում ինձ ընդառաջեց Լեւոն Իվանյանը, ում միջոցով էլ ծանոթացա որդուս հոր հետ»:

Life.panorama.am-ի հետ զրույցի վերջում Լիանա Զուրաբյանը մաղթանքով հանդես եկավ.

«Ուզում եմ, որ աշխարհի բոլոր կանայք զգան մայրության բերկրանքը, ապրեն այս աստվածային զգացողություններն ու մայր դառնան»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին7-ամյա աղջիկը փախել է տնից․ նրան շղթայել և ստիպել են կոյուղաջուր խմելԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Ընդդիմության քվեները գրեթե կրկնապատկվել են․ իշխանության համար սա ի՞նչ ազդանշան էԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԴիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանԱՄՆ-ում «դժnխային պատժամիջոցների» մասին օրենքի ընդունումը ոչ բարեկամական գործողություն է, որը միայն կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնումը. Պեսկով Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Կոտայքի մարզի Պռոշյան և Զովունի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ