Կարեն Կարապետյանը հրաժարվել է մեկնաբանել
ПОЛИТИКАՎերջին օրերի գլխավոր ներքաղաքական թեման Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի սպասվող հրաժարականի և նույն պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման մասին լուրերն են:
Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմ Մեժռեգիոնգազի» գլխավոր տնօրենի ռազմավարության և զարգացման գծով տեղակալ Կարեն Կարապետյանը, ըստ շրջանառվող լուրերի, այս օրերին Երևանում է և սպասում է իր նշանակմանը:
Past.am-ի հետ հեռախոսազրույցում վերջինս հրաժարվեց մեկնաբանություններ տալ: «Ես հիմա հանդիպման եմ»,-պատասխանեց պարոն Կարապետյանը:
Տեղեկացնենք, որ վաղը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, որի օրակարգում, ըստ մամուլի հրապարակումների, լինելու է վարչապետի հրաժարականի հարցը:
Լևոն Փանոսյան
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



