Կարեն Կարապետյանը հրաժարվել է մեկնաբանել
POLITICSՎերջին օրերի գլխավոր ներքաղաքական թեման Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի սպասվող հրաժարականի և նույն պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման մասին լուրերն են:
Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմ Մեժռեգիոնգազի» գլխավոր տնօրենի ռազմավարության և զարգացման գծով տեղակալ Կարեն Կարապետյանը, ըստ շրջանառվող լուրերի, այս օրերին Երևանում է և սպասում է իր նշանակմանը:
Past.am-ի հետ հեռախոսազրույցում վերջինս հրաժարվեց մեկնաբանություններ տալ: «Ես հիմա հանդիպման եմ»,-պատասխանեց պարոն Կարապետյանը:
Տեղեկացնենք, որ վաղը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, որի օրակարգում, ըստ մամուլի հրապարակումների, լինելու է վարչապետի հրաժարականի հարցը:
Լևոն Փանոսյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



