ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած կմասնակցի Բելառուսի ՔԿ 5-րդ տարեդարձի միջոցառումներին
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս (Մինսկ)։ Հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 9-ին Մինսկում կմասնակցի Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ ՔԿ նախագահի առանձնազրույցը՝ Բելառուսի ՔԿ նախագահի հետ։
Բացի այդ, տեղի կունենա եռակողմ աշխատանքային հանդիպում՝ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվեն համագործակցությանը վերաբերող հարցեր։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



