ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած կմասնակցի Բելառուսի ՔԿ 5-րդ տարեդարձի միջոցառումներին
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս (Մինսկ)։ Հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 9-ին Մինսկում կմասնակցի Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ ՔԿ նախագահի առանձնազրույցը՝ Բելառուսի ՔԿ նախագահի հետ։
Բացի այդ, տեղի կունենա եռակողմ աշխատանքային հանդիպում՝ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվեն համագործակցությանը վերաբերող հարցեր։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



