Ստոլտենբերգ. Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ին անդամակցության ձգտումը Վրաստանի ընտրությունն է, այդ պատճառով անդամակցության հարցը կախված չէ երրորդ կողմից: Sputnik-Գրուզիայի փոխանցմամբ՝ այս մասին Թբիլիսիում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի համար հիմնարար եւ սկզբունքային է, որպեսզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ուղին ընտրելու իրավունք ունենա: «Այդ սկզբունքների տակ բազմիցս ստորագրել են նաեւ Ռուսաստանն ու եվրոպական այլ ժողովուրդներ»,- Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով. «ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կախված է միայն Վրաստանից եւ ՆԱՏՕ-ից»:
Ստոլտենբերգը հուսադրել է Վրաստանի իշխանություններին, սակայն անդամակցության հստակ ժամկետներ չի նշել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



