Ստոլտենբերգ. Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ին անդամակցության ձգտումը Վրաստանի ընտրությունն է, այդ պատճառով անդամակցության հարցը կախված չէ երրորդ կողմից: Sputnik-Գրուզիայի փոխանցմամբ՝ այս մասին Թբիլիսիում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի համար հիմնարար եւ սկզբունքային է, որպեսզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ուղին ընտրելու իրավունք ունենա: «Այդ սկզբունքների տակ բազմիցս ստորագրել են նաեւ Ռուսաստանն ու եվրոպական այլ ժողովուրդներ»,- Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով. «ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կախված է միայն Վրաստանից եւ ՆԱՏՕ-ից»:
Ստոլտենբերգը հուսադրել է Վրաստանի իշխանություններին, սակայն անդամակցության հստակ ժամկետներ չի նշել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



