Ереван, 29.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Առաջիկա ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն բոլոր մարզերի 692 համայնքներում

ОБЩЕСТВО

Հայաստանում 2017թ. խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, սակայն մինչ այդ ներքաղաքական կյանքի ակտիվությունն ապահովում են առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ի տարբերություն նախորդ տարիների՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ավելի շատ ակտիվություն է նկատվում թե քաղաքական ուժերի, թե հասարակւթյան մեջ:

2016թ. սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի 317 համայնքներում:  2016թ. հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի 375 համայնքներում:

2016թ. հոկտեմբերի 2-ին նախատեսված են նաև Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանիների ընտրություններ: Այս համայնքներում ՏԻՄ ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն համամասնական ընտրակարգով` համապատասխան ցուցակներով կընտրվոն ավագանիները, որոնք էլ իրենց հերթին կընտրեն քաղաքապետերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վանաձորում ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է և կմասնակցի 8 կուսակցություն: Այդ կուսակցություններն են ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը, «Համախմբում»-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Հայկական վերածնունդ»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Գրանցված կուսակցություններն արդեն իսկ ներկայացրել են ընտրական ցուցակները, որոնցով մասնակցելու են առաջիկա ընտրություններին: Վանաձորի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուակը գլխավորում է Այծեմնիկ Օհանյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համարը Քրիստ Մարուքյանն է, «Համախմբում» կուսակցության ցուցակը կգլխավորի Վահան Ղույումչյանը, ՀԱԿ-ի ընտրական ցուցակի առաջին համարը Ռուբեն Ոսկանյանն է, ՀՅԴ-ի ընտրական ցուցակում՝ Նելսոն Մամուլյանը, իշխող ՀՀԿ-ի ցուցակում՝ Մամիկոն Ասլանյանը, «Հայկական վերածնունդ»-ի ցուցակը գլխավորում է Արկադի Փելեշյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը՝ Արամ Խաչատրյանը:

Մեծ է հետաքրքրությունը նաև Գյումրիի ավագանու ընտրությունների նկատմամբ: Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 10 կուսակցություն և 1 դաշինք: Գյումրիում առաջիկա ընտրություններին կմասնակցեն «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը, «Բալասանյան» դաշինքը, ԲՀԿ-ն, «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, «Գործարար» կուսակցությունը, «Համախմբում» կուսակցությունը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ»-ը և Քաղաքացիական պայմանագիր»-ը:

«Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարն է Արմեն Բադալյանը, «Բալասանյան» դաշինքի ցուցակը գլխավորում է Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԲՀԿ-ի ցուցակը՝ Վարդեվան Գրիգորյանը, ԳԱԼԱ-ի ցուցակը՝ Վահան Խաչատրյանը, «Գյումրեցու ոգի» կուսակցության ցուցակում առաջին համարը Արմեն Ներսիսյանն է, «Գործարար» կուսակցության ցուցակում՝ Գեղամ Բաղդասարյանը, իսկ «Համախմբում» կուսակցության ցուցակը գլխավորում է Հովհաննես Ասոյանը, ՀԱԿ-ի ընտրական ցուցակը գլխավորում է Եպրաքսյա Մեխակյանը, ՀՅԴ-ի ցուցակը՝ Աշոտ Կուրղինյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համարն է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը Արթուր Համբարձումյանն է: Իշխող ՀՀԿ կուսակցությունն արդեն հայտարարել է, որ Գյումրիի ավագանու ընտրություններում սատարելու է «Բալասանյան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Սամվել Բալասանյանի թեկնածությունը: 

 

«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 года