Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Հերմինե Նաղդալյանը մասնակցել է ԵԽԽՎ բյուրոյի նիստին

ОБЩЕСТВО

Փարիզում սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հերմինե Նաղդալյանը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:

Օրակարգում ընդգրկված գլխավոր հարցերը եղել են ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հաղորդումները: Հիմնականում անդրադարձ է կատարվել ամառվա ընթացքում եվրոպական տարբեր երկրներում, առաջին հերթին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին, պետական հեղաշրջման փորձին եւ դրան հաջորդած գործողություններին ու ստեղծված իրավիճակին: ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ քաղաքական գործիչները պետք է իրենց հասարակություններում քաղաքացիներին պաշտպանելու հատուկ պարտավորություն կրեն՝ մերժելով ահաբեկչությունը, ազգամիջյան լարվածությունը եւ պիտակաորումը, աճող պոպուլիստական անհանդուրժող եւ արմատական հռետորաբանությունը, պետք է հիշեն հասարակությունները միավորող արժեքների եւ ընդհանուր շահերի ու ձեռքբերումների, այդ թվում, ամենակարեւորը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների վրա հիմնված միասնական համաեվրոպական իրավական տարածության ստեղծման մասին: Պարոն Ագրամունտը կարեւորել է Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների ուժեղացման գործընթացը եւ կոչ արել խստորեն հետեւել ներքին իրավական ընթացակարգերին եւ Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵԽԽՎ նախագահ Պ. Ագրամունտի եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի այցերը Թուրքիա եւ դրանց ընթացքում նրանց կողմից կատարված աշխատանքներն ու հայտարարությունները: Բյուրոն կիսել է պարոն Յագլանդի կարծիքն այն մասին, որ պայքարը դավադիրների դեմ չի կարող ընթանալ ժողովրդավարական նորմերի պահանջների խախտումով: Իր հաղորդագրության մեջ պարոն Յագլանդն ընդգծել է, որ թեեւ Թուրքիան շեղվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, բայց կոնվենցիան շարունակում է կիրառվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերահսկողության ներքո: Այսպիսով, իշխանությունների կողմից ցանկացած ձեռնարկված միջոց խիստ համաչափ պետք է լինի սպառնալիքի ոգուն եւ եվրոպական չափանիշներին՝ այդ թվում բացառելով ճնշումներն ուղղված խոսքի ազատությանը, լրագրողների հետապնդումներին, որոնք գրանցվել են Թուրքիայում նաեւ մինչ հեղաշրջումը:

Քննարկվել են նաեւ Ռուսաստանի Դաշնություն Պեդրո Ագրամունտի կատարած այցին, Պետական Դումայի եւ Դաշնության խորհրդի նախագահների եւ առաջատար պատասխանատուների հետ հանդիպումներին առնչվող հարցեր:

Բյուրոյի սեպտեմբերյան նիստի քննարկման օրակարգային հարցերից է եղել նաեւ «Իրավիճակը Կոսովոյում եւ Եվրոպայի խորհրդի դերը» բանաձեւի 13-րդ կետի կատարման հարցը, որով առաջարկվում է Կոսովոյի պատվիրակության հետ համագործակցության նոր ձեւաչափ:

Բյուրոյի նիստի ընթացքում ընդունվել է ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի օրակարգի նախագիծը, քննարկվել են մի շարք երկրներում, այդ թվում Վրաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Մարոկկոյում, Մոլդովայում եւ այլ երկրներում ընտրությունների ժամանակ դիտորդներ ուղարկելու խնդիրները, մի շարք զեկույցներ եւ առաջարկներ համապատասխան հանձնաժողովներ ուղարկելու եւ այլ աշխատանքային հարցեր:

ԵԽԽՎ բյուրոյի սեպտեմբերյան նիստի աշխատանքների ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծիքներ է փոխանակել ԵԽ գլխավոր քարտուղարի, հանձնաժողովների նախագահների, մի շարք երկրների ներկայացուցիչների հետ:

 

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»