Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հերմինե Նաղդալյանը մասնակցել է ԵԽԽՎ բյուրոյի նիստին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փարիզում սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հերմինե Նաղդալյանը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:

Օրակարգում ընդգրկված գլխավոր հարցերը եղել են ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հաղորդումները: Հիմնականում անդրադարձ է կատարվել ամառվա ընթացքում եվրոպական տարբեր երկրներում, առաջին հերթին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին, պետական հեղաշրջման փորձին եւ դրան հաջորդած գործողություններին ու ստեղծված իրավիճակին: ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ քաղաքական գործիչները պետք է իրենց հասարակություններում քաղաքացիներին պաշտպանելու հատուկ պարտավորություն կրեն՝ մերժելով ահաբեկչությունը, ազգամիջյան լարվածությունը եւ պիտակաորումը, աճող պոպուլիստական անհանդուրժող եւ արմատական հռետորաբանությունը, պետք է հիշեն հասարակությունները միավորող արժեքների եւ ընդհանուր շահերի ու ձեռքբերումների, այդ թվում, ամենակարեւորը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների վրա հիմնված միասնական համաեվրոպական իրավական տարածության ստեղծման մասին: Պարոն Ագրամունտը կարեւորել է Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների ուժեղացման գործընթացը եւ կոչ արել խստորեն հետեւել ներքին իրավական ընթացակարգերին եւ Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵԽԽՎ նախագահ Պ. Ագրամունտի եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի այցերը Թուրքիա եւ դրանց ընթացքում նրանց կողմից կատարված աշխատանքներն ու հայտարարությունները: Բյուրոն կիսել է պարոն Յագլանդի կարծիքն այն մասին, որ պայքարը դավադիրների դեմ չի կարող ընթանալ ժողովրդավարական նորմերի պահանջների խախտումով: Իր հաղորդագրության մեջ պարոն Յագլանդն ընդգծել է, որ թեեւ Թուրքիան շեղվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, բայց կոնվենցիան շարունակում է կիրառվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերահսկողության ներքո: Այսպիսով, իշխանությունների կողմից ցանկացած ձեռնարկված միջոց խիստ համաչափ պետք է լինի սպառնալիքի ոգուն եւ եվրոպական չափանիշներին՝ այդ թվում բացառելով ճնշումներն ուղղված խոսքի ազատությանը, լրագրողների հետապնդումներին, որոնք գրանցվել են Թուրքիայում նաեւ մինչ հեղաշրջումը:

Քննարկվել են նաեւ Ռուսաստանի Դաշնություն Պեդրո Ագրամունտի կատարած այցին, Պետական Դումայի եւ Դաշնության խորհրդի նախագահների եւ առաջատար պատասխանատուների հետ հանդիպումներին առնչվող հարցեր:

Բյուրոյի սեպտեմբերյան նիստի քննարկման օրակարգային հարցերից է եղել նաեւ «Իրավիճակը Կոսովոյում եւ Եվրոպայի խորհրդի դերը» բանաձեւի 13-րդ կետի կատարման հարցը, որով առաջարկվում է Կոսովոյի պատվիրակության հետ համագործակցության նոր ձեւաչափ:

Բյուրոյի նիստի ընթացքում ընդունվել է ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի օրակարգի նախագիծը, քննարկվել են մի շարք երկրներում, այդ թվում Վրաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Մարոկկոյում, Մոլդովայում եւ այլ երկրներում ընտրությունների ժամանակ դիտորդներ ուղարկելու խնդիրները, մի շարք զեկույցներ եւ առաջարկներ համապատասխան հանձնաժողովներ ուղարկելու եւ այլ աշխատանքային հարցեր:

ԵԽԽՎ բյուրոյի սեպտեմբերյան նիստի աշխատանքների ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծիքներ է փոխանակել ԵԽ գլխավոր քարտուղարի, հանձնաժողովների նախագահների, մի շարք երկրների ներկայացուցիչների հետ:

 

Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է