Ինչպես ստուգել առողջական վիճակը յոդի օգնությամբ
ЛАЙФՅոդը շատ մեծ նշանակություն ունի օրգանիզմի առողջության համար: Առաջին հերթին այն պատասխանատու է վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքի համար և ապահովում է գլխուղեղի աշխատանքի ու իմունիտետի պահպանման համար անհրաժեշտ հորմոնալ բալանսը: Յոդի պակասի հետևանքով առաջնում են սրտանոթային համակարգի խնդիրներ, խանգարվում է էմոցիոնալ կայունությունը, կարող են առաջանալ մկանային ցավեր ու մաշկային խնդիրներ: Սա է պատճառը, որ օրգանիզմում այս տարրի մակարդակը պահպանելն անչափ կարևոր է:
Վահանաձև գեղձի հորմոնները 65%-ով բաղկացած են յոդից, ուստի օրգանիզմում դրա պակասի դեպքում վահանաձև գեղձը մեծանում է (էնդեմիկ խպիպ)՝ փորձելով փոխհատուցել դրա պակասն ու արտադրել անհրաժեշտ քանակությամբ յոդ: Սա, սակայն, տեղի է ունենում հիվանդության ավելի ուշ փոլերում:

Յոդի պակաս
Օրգանիզմում յոդի մակարդակը ժամանակին որոշելը շատ կարևոր է: Դա կարելի է անել նույնիսկ տնային պայմաններում՝ մի շատ պարզ թեստի օգնությամբ:
1. Հարկավոր է երեկոյան բամբակի օգնությամբ դաստակի վրա գծել յոդով 3 գիծ՝ բարակ, մի փոքր ավելի հաստ և երկրորդից էլ հաստ:

2. Առավոտյան անհրաժեշտ է ստուգել դաստակը: Եթե 3 գծից ոչ մեկի հետքը չի երևում, ապա անհրաժեշտ է անմիջապես խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ և հանձնել համապատասխան անալիզները, որպեսզի բժիշկն արդեն կատարի բոլոր անհրաժեշտ նշանակումները:
3. Եթե մնացել է միայն 1 գիծ, ապա հարկավոր է վերանայել սննդակարգը: Յոդի օրական չափաբաժինը պարունակվում է 100 գրամ ծովային կաղամբի (լամինարիա) մեջ: Բացի այդ, յոդով հարուստ մթերք են նաև ծովային ձկները, մանր ծովախեցգետինները, ծիրանաչիրը, ձուն և ֆեյխոան:
4. Եթե անհետացել է միայն ամենաբարակ գիծը, ապա ձեր առողջությանը վտանգ չի սպառնում:
Հարկ է նաև նշել, որ յոդացված աղի օգտագործումը հիպոթիրեոզի կանխարգելման ամենաէժան ու հասանելի միջոցն է:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc



