Պուտինի միջամտության շնորհիվ Կոբզոնը բժշկական վիզա կստանա` Եվրոպա մեկնելու համար
ОБЩЕСТВОՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտության շնորհիվ` երգիչ ու պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը ստացել է բժշկական վիզա` Եվրոպա մեկնելու համար, գրում է Газета.Ru-ն:
«Ես շնորհակալ եմ Պուտինին: Նրա միջամտության շնորհիվ ինձ բժշկական վիզա տրվեց», - ասել է Կոբզոնը:
Դա հաջողվել է, չնայած այն բանին, որ Կոբզոնը ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի սև ցուցակներում է' Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում:
Հայտնի է, որ նա Եվրոպա բուժման է մեկնելու սեպտեմբերի 9-ին:
Դեռ հուլիսին ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնել էին, թե Կոբզոնը իր վիզայի հարցով դիմելու է Պուտինին, ինչը ինքը Կոբզոնը հերքել էր: Նա այն ժամանակ ասել էր, թե Պուտինը «ուշադիր նախագահ» է և նույնիսկ իր վիրահատության ժամանակ օգնել է Գերմանիայում:
7 տարի առաջ Կոբզոնի մոտ շագանակագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



