Պուտինի միջամտության շնորհիվ Կոբզոնը բժշկական վիզա կստանա` Եվրոպա մեկնելու համար
SOCIETYՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտության շնորհիվ` երգիչ ու պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը ստացել է բժշկական վիզա` Եվրոպա մեկնելու համար, գրում է Газета.Ru-ն:
«Ես շնորհակալ եմ Պուտինին: Նրա միջամտության շնորհիվ ինձ բժշկական վիզա տրվեց», - ասել է Կոբզոնը:
Դա հաջողվել է, չնայած այն բանին, որ Կոբզոնը ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի սև ցուցակներում է' Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում:
Հայտնի է, որ նա Եվրոպա բուժման է մեկնելու սեպտեմբերի 9-ին:
Դեռ հուլիսին ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնել էին, թե Կոբզոնը իր վիզայի հարցով դիմելու է Պուտինին, ինչը ինքը Կոբզոնը հերքել էր: Նա այն ժամանակ ասել էր, թե Պուտինը «ուշադիր նախագահ» է և նույնիսկ իր վիրահատության ժամանակ օգնել է Գերմանիայում:
7 տարի առաջ Կոբզոնի մոտ շագանակագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



