Դատավորը 50 միլիոն դրամից ավել գումար է հայտարարագրել
ЭКОНОМИКАԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանը հուլիսի 27-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2016թ. հայտարարագիրը:
Վերջինից տեղեկանում ենք, որ նորանշանակ դատավորը առանձնատուն եւ GAZ 3110 մակնիշի ավտոմեքենա ունի:
Ինչ վերաբերում է պաշտոնյայի դրամական միջոցներին, ապա դրանք ի տարբերություն Գրիգորյանի վարած ավտոմեքենայի՝ բնավ համեստ չեն: Դատավորի պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 14-ի դրությամբ դրամական միջոցները կազմել են 22 միլիոն 500 հազար դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար, 28 հազար եվրո եւ 11 հազար ֆունտ ստերլինգ:
Իսկ Տիգրան Գրիգորյանի նախորդ աշխատանքից ստացված աշխատավարձն էլ կազմել է 979 հազար 355 դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



