Դատավորը 50 միլիոն դրամից ավել գումար է հայտարարագրել
ECONOMICSԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանը հուլիսի 27-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2016թ. հայտարարագիրը:
Վերջինից տեղեկանում ենք, որ նորանշանակ դատավորը առանձնատուն եւ GAZ 3110 մակնիշի ավտոմեքենա ունի:
Ինչ վերաբերում է պաշտոնյայի դրամական միջոցներին, ապա դրանք ի տարբերություն Գրիգորյանի վարած ավտոմեքենայի՝ բնավ համեստ չեն: Դատավորի պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 14-ի դրությամբ դրամական միջոցները կազմել են 22 միլիոն 500 հազար դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար, 28 հազար եվրո եւ 11 հազար ֆունտ ստերլինգ:
Իսկ Տիգրան Գրիգորյանի նախորդ աշխատանքից ստացված աշխատավարձն էլ կազմել է 979 հազար 355 դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



