Մեծ Բրիտանիայի ամենաբազմազավակ ընտանիքում ծնվել է 18-րդ երեխան (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՄեծ Բրիտանիայի ամենաբազմազավակ ընտանիքում ծնվել է 18-րդ երեխան, գրում է Газета-ն։ Աղջկան անվանել են Հոլի Ալֆիա Բո։ Նրա ծնողներն են 39-ամյա Սյու և 43-ամյա Նոել Ռեդֆորդները։
Նրանք հաջող բիզնես են վարում, ունեն իրենց սեփական հացի փուռը։ Ոչ մի լրացուցիչ պետական նպաստ չեն ստանում։ Ամուսինները ծանոթ են մանկուց։ Նրանց առաջնեկը ծնվել է, երբ Սյուն եղել է 14 տարեկան։ Ռեդֆորդներն արդեն 2 թոռ ունեն։
2014-ին ամուսինները հայտարարել էին, որ 18-րդ երեխան, հավանաբար, կլինի վերջինը։ Սակայն այժմ, կարծես, Սյուն փոխել է իր որոշումը։
«Կարծում եմ՝ Հոլին կդառնա վերջինը, սակայն ես երբեք չեմ ասում «երբեք»։ Մենք ակտիվ չենք փորձի, սակայն հակաբեղմնավորիչ հաբեր ես չեմ ընդունի»,- ասել է բրիտանուհին։




1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



