Մեծ Բրիտանիայի ամենաբազմազավակ ընտանիքում ծնվել է 18-րդ երեխան (լուսանկարներ)
SOCIETYՄեծ Բրիտանիայի ամենաբազմազավակ ընտանիքում ծնվել է 18-րդ երեխան, գրում է Газета-ն։ Աղջկան անվանել են Հոլի Ալֆիա Բո։ Նրա ծնողներն են 39-ամյա Սյու և 43-ամյա Նոել Ռեդֆորդները։
Նրանք հաջող բիզնես են վարում, ունեն իրենց սեփական հացի փուռը։ Ոչ մի լրացուցիչ պետական նպաստ չեն ստանում։ Ամուսինները ծանոթ են մանկուց։ Նրանց առաջնեկը ծնվել է, երբ Սյուն եղել է 14 տարեկան։ Ռեդֆորդներն արդեն 2 թոռ ունեն։
2014-ին ամուսինները հայտարարել էին, որ 18-րդ երեխան, հավանաբար, կլինի վերջինը։ Սակայն այժմ, կարծես, Սյուն փոխել է իր որոշումը։
«Կարծում եմ՝ Հոլին կդառնա վերջինը, սակայն ես երբեք չեմ ասում «երբեք»։ Մենք ակտիվ չենք փորձի, սակայն հակաբեղմնավորիչ հաբեր ես չեմ ընդունի»,- ասել է բրիտանուհին։




1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



