Ереван, 15.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Մասնագիտական կրթության ոլորտն ունի բոլոր խնդիրները լուծելու ներուժ. Արմեն Աշոտյան

ОБЩЕСТВО

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 28-ին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում մասնակցել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ներկաներին շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նախարարը գոհունակությամբ նշել է, որ նախորդ ուսումնական տարվա ընթացքում հաջողվել է մասնագիտական կրթության ոլորտի հիմնական խնդիրները լուծել` ելնելով պետության գերակայություններից:

«Իհարկե, համակարգում կան նաև բազում հարցեր, որոնք պահանջում են երկարաժամկետ լուծումներ, սակայն վստահեցնում եմ, որ ոլորտն այդ ներուժն ունի»,-նշել է Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ոլորտի հիմնական ձեռքբերումներին:

Նախարարի խոսքով, առաջին ձեռքբերումը պետպատվերի տեղերի կտրուկ աճն է. տեղերն ավելացել են 50 տոկոսով: Արմեն Աշոտյանը հատուկ ընդգծել է, որ պետպատվերի տեղերը պետությունը շարունակելու է տրամադրել ըստ սահմանված գերակայությունների` ՏՀՏ, գյուղատնտեսություն, արվեստ և այլն:  Երկրորդ ձեռքբերումը, ըստ Արմեն Աշոտյանի, ուսումնարաններում և քոլեջներում ընդունելության քննությունների վերացումն է` բացառությամբ նեղ ճյուղային մասնագիտությունների: Այս համատեքստում նախարարը տնօրեններից պահանջել է խստիվ հետևել օրենքի տառին, և այն դիմորդների համար, ովքեր իրավունք ունեն ընդունվել անվճար համակարգ, անհարկի խոչընդոտներ չստեղծել:

Արմեն Աշոտյանի խոսքով, երրորդ ձեռքբերումն ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի շարունակական բարելավումն է, որը վերջին տասը տարիներին իրականացվել է պետբյուջեի, ԵՄ և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Մյուս հիմնական ձեռքբերումը կրթության բովանդակության վերանայումն է: Մասնավորապես, մշակվել և ներդրվել են նոր չափորոշիչներ, ուսումնական ձեռնարկներ, հայալեզու մասնագիտական դասագրքեր: Բացի այդ, իրականացվել է մանկավարժական կոլեկտիվների շարունակական վերապատրաստում: Ի մի բերելով վերոնշյալ ձեռքբերումները` Արմեն Աշոտյանը որպես դրա ապացույց նշել է այն փաստը, որ վերջին տարիներին ուսումնարաններ և քոլեջներ ընդունվողների թվաքանակն ավելացել է` 14 հազարից հասնելով 21 հազարի: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին բուհերում դիմորդների թվի նվազումը պայմանավորված է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտի նոր հնարավորություններով: 

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ոլորտի խնդիրներին, որոնցից առաջինը, ըստ նախարարի, ոչ բավարար կապն է մասնավոր հատվածի հետ` կրթություն-աշխատաշուկա կապի համատեքստում: Նախարարի խոսքով` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի օգնությամբ իրականացված հետազոտության համաձայն` նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների շրջանավարտների ճնշող մեծամասնությունն  աշխատում է` չնայած վերջիններիս միայն կեսն է աշխատում ըստ մասնագիտության:

«Գլոբալ առումով մենք խնդիրը լուծել ենք. երիտասարդներին որակյալ կրթություն տալով` նրանց օգնել աշխատանք գտնել: Այս համատեքստում պետք է նշել, որ պարտադիր 12-ամյա կրթությանն անցման որոշման վրա ուղղակի ազդեցություն է թողել նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը: 9-ամյա կրթությունից հետո ավագ դպրոցում կսովորեն այն աշակերտները, ովքեր կունենան համապատասխան առաջադիմություն և այն համայնքների աշակերտները, որոնց համար տեղում չենք կարող ապահովել մասնագիտական կրթություն: Մնացած երիտասարդներին պետք է ուղղոր դել ուսումնարաններ և քոլեջներ: Մեր հաշվարկով` 9-րդ դասարանն ավարտած 3500-4000 երիտասարդների առնվազն 2/3-ը կգնա սովորելու միջին մասնագիտական կրթօջախներ»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ոլորտում այս տարվա կարևոր նախաձեռնություն էր նաև տնօրենների հավաստագրման գործընթացը:

Նախարարն անդրադարձել է նաև ոլորտի մեկ այլ նորամուծության` քոլեջի գերազանցիկ շրջանավարտները 2014-2015 ուստարվանից սկսած կարող են տեղափոխվել բուհերի 2-րդ կուրս` բացառապես հեռակա համակարգ: Նախարարը հատուկ ընդգծել է, որ այս փոփոխությունը չի տարածվում մինչև 2014 թվականն ընդունված ուսանողների վրա: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ 2006 թվականին իրականացված կրթական բարեփոխումների հետևանքով այս տարի 9-րդ դասարան ավարտածների թվաքանակը կրկնակի պակասել է, որի հետևանքով ուսումնարաններն ու քոլեջները առաջիկա երկու տարիներին կունենան դիմորդի խնդիր: Ա յդ կապակցությամբ նախարարը տնօրեններին առաջարկել է իրականացնել այլընտրանքային ֆինանսական ծրագրեր` վճարովի հիմունքներով կարճաժամկետ վերապատրաստումներ` ուսհաստատության ֆինանսական կայունությունը պահպանելու համար:

Արմեն Աշոտյանը քոլեջների տնօրեններին զգուշացրել է, որ տարին պարտքով փակող տնրօրենը, ով օբյեկտիվորեն ծագած ֆինանսական խնդիրների մասին ժամանակին չի ահազանգել լիազոր մարմնին, կազատվի աշխատանքից: Արմեն Աշոտյանի խոսքով` մի շարք քոլեջներում իրականացված աուդիտի հետևանքով  բացահատվել են խախտումներ, որի արդյունքում քոլեջներից մեկի տնօրենին տրվել է խիստ նկատողություն, մյուսներին` նկատողություն: Նրա խոսքով` բացահայտված խախտումների ճնշող մեծամասնությունը ընթացիկ, հիմնականում իրավական խախտումներ են և ոչ ֆինանսական չարաշահումներ:  « Աուդիտը գործիք է ախտորոշման, ոչ պատժի: Մեր նպատակն է օգնել տնօրեններին` բարձրացնել օրինականության մակարդակը համակարգում»,-նշել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում տնօրենները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են պարտադիր 12-ամյա կրթության մասին հասարակության շրջանում իրազեկման բարձրացմանը, քոլեջ-բուհ անցմանը, սոցփաթեթում քոլեջի աշխատակիցների ներառման հնարավորությանը, կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի իրականացմանը և այլն:

В Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5