Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մասնագիտական կրթության ոլորտն ունի բոլոր խնդիրները լուծելու ներուժ. Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 28-ին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում մասնակցել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ներկաներին շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նախարարը գոհունակությամբ նշել է, որ նախորդ ուսումնական տարվա ընթացքում հաջողվել է մասնագիտական կրթության ոլորտի հիմնական խնդիրները լուծել` ելնելով պետության գերակայություններից:

«Իհարկե, համակարգում կան նաև բազում հարցեր, որոնք պահանջում են երկարաժամկետ լուծումներ, սակայն վստահեցնում եմ, որ ոլորտն այդ ներուժն ունի»,-նշել է Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ոլորտի հիմնական ձեռքբերումներին:

Նախարարի խոսքով, առաջին ձեռքբերումը պետպատվերի տեղերի կտրուկ աճն է. տեղերն ավելացել են 50 տոկոսով: Արմեն Աշոտյանը հատուկ ընդգծել է, որ պետպատվերի տեղերը պետությունը շարունակելու է տրամադրել ըստ սահմանված գերակայությունների` ՏՀՏ, գյուղատնտեսություն, արվեստ և այլն:  Երկրորդ ձեռքբերումը, ըստ Արմեն Աշոտյանի, ուսումնարաններում և քոլեջներում ընդունելության քննությունների վերացումն է` բացառությամբ նեղ ճյուղային մասնագիտությունների: Այս համատեքստում նախարարը տնօրեններից պահանջել է խստիվ հետևել օրենքի տառին, և այն դիմորդների համար, ովքեր իրավունք ունեն ընդունվել անվճար համակարգ, անհարկի խոչընդոտներ չստեղծել:

Արմեն Աշոտյանի խոսքով, երրորդ ձեռքբերումն ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի շարունակական բարելավումն է, որը վերջին տասը տարիներին իրականացվել է պետբյուջեի, ԵՄ և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Մյուս հիմնական ձեռքբերումը կրթության բովանդակության վերանայումն է: Մասնավորապես, մշակվել և ներդրվել են նոր չափորոշիչներ, ուսումնական ձեռնարկներ, հայալեզու մասնագիտական դասագրքեր: Բացի այդ, իրականացվել է մանկավարժական կոլեկտիվների շարունակական վերապատրաստում: Ի մի բերելով վերոնշյալ ձեռքբերումները` Արմեն Աշոտյանը որպես դրա ապացույց նշել է այն փաստը, որ վերջին տարիներին ուսումնարաններ և քոլեջներ ընդունվողների թվաքանակն ավելացել է` 14 հազարից հասնելով 21 հազարի: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին բուհերում դիմորդների թվի նվազումը պայմանավորված է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտի նոր հնարավորություններով: 

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ոլորտի խնդիրներին, որոնցից առաջինը, ըստ նախարարի, ոչ բավարար կապն է մասնավոր հատվածի հետ` կրթություն-աշխատաշուկա կապի համատեքստում: Նախարարի խոսքով` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի օգնությամբ իրականացված հետազոտության համաձայն` նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների շրջանավարտների ճնշող մեծամասնությունն  աշխատում է` չնայած վերջիններիս միայն կեսն է աշխատում ըստ մասնագիտության:

«Գլոբալ առումով մենք խնդիրը լուծել ենք. երիտասարդներին որակյալ կրթություն տալով` նրանց օգնել աշխատանք գտնել: Այս համատեքստում պետք է նշել, որ պարտադիր 12-ամյա կրթությանն անցման որոշման վրա ուղղակի ազդեցություն է թողել նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը: 9-ամյա կրթությունից հետո ավագ դպրոցում կսովորեն այն աշակերտները, ովքեր կունենան համապատասխան առաջադիմություն և այն համայնքների աշակերտները, որոնց համար տեղում չենք կարող ապահովել մասնագիտական կրթություն: Մնացած երիտասարդներին պետք է ուղղոր դել ուսումնարաններ և քոլեջներ: Մեր հաշվարկով` 9-րդ դասարանն ավարտած 3500-4000 երիտասարդների առնվազն 2/3-ը կգնա սովորելու միջին մասնագիտական կրթօջախներ»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ոլորտում այս տարվա կարևոր նախաձեռնություն էր նաև տնօրենների հավաստագրման գործընթացը:

Նախարարն անդրադարձել է նաև ոլորտի մեկ այլ նորամուծության` քոլեջի գերազանցիկ շրջանավարտները 2014-2015 ուստարվանից սկսած կարող են տեղափոխվել բուհերի 2-րդ կուրս` բացառապես հեռակա համակարգ: Նախարարը հատուկ ընդգծել է, որ այս փոփոխությունը չի տարածվում մինչև 2014 թվականն ընդունված ուսանողների վրա: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ 2006 թվականին իրականացված կրթական բարեփոխումների հետևանքով այս տարի 9-րդ դասարան ավարտածների թվաքանակը կրկնակի պակասել է, որի հետևանքով ուսումնարաններն ու քոլեջները առաջիկա երկու տարիներին կունենան դիմորդի խնդիր: Ա յդ կապակցությամբ նախարարը տնօրեններին առաջարկել է իրականացնել այլընտրանքային ֆինանսական ծրագրեր` վճարովի հիմունքներով կարճաժամկետ վերապատրաստումներ` ուսհաստատության ֆինանսական կայունությունը պահպանելու համար:

Արմեն Աշոտյանը քոլեջների տնօրեններին զգուշացրել է, որ տարին պարտքով փակող տնրօրենը, ով օբյեկտիվորեն ծագած ֆինանսական խնդիրների մասին ժամանակին չի ահազանգել լիազոր մարմնին, կազատվի աշխատանքից: Արմեն Աշոտյանի խոսքով` մի շարք քոլեջներում իրականացված աուդիտի հետևանքով  բացահատվել են խախտումներ, որի արդյունքում քոլեջներից մեկի տնօրենին տրվել է խիստ նկատողություն, մյուսներին` նկատողություն: Նրա խոսքով` բացահայտված խախտումների ճնշող մեծամասնությունը ընթացիկ, հիմնականում իրավական խախտումներ են և ոչ ֆինանսական չարաշահումներ:  « Աուդիտը գործիք է ախտորոշման, ոչ պատժի: Մեր նպատակն է օգնել տնօրեններին` բարձրացնել օրինականության մակարդակը համակարգում»,-նշել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում տնօրենները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են պարտադիր 12-ամյա կրթության մասին հասարակության շրջանում իրազեկման բարձրացմանը, քոլեջ-բուհ անցմանը, սոցփաթեթում քոլեջի աշխատակիցների ներառման հնարավորությանը, կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի իրականացմանը և այլն:

Բնակելի շենքի փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԳնդակի հետևից մտել էր ջուրը․ 9-ամյա տղան խեղդվել է լճակումՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Չանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը․ FIP Իմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում տարածվում է նոր խաբեության մեթոդ․ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԻրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ՆԳՆ ջրափրկարարները փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է զոհվել«Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան 20% քեշբեք՝ Ամիօ բանկի Pro փաթեթով Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՄինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքըՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՔաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում 88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութՍպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել