Մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը
МЕЖДУНАРОДНОЕՏաշկենդի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը. հայտնում է Life.ru-ն։
Քարիմովը հոսպիտալացվել էր շաբաթ առավոտյան տեղի ունեցած գլխուղեղի արյունազեղման պատճառով։ Այսօր կեսօրին նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում երկրի մարզիկների հաջող ելույթի կապակցությամբ կազմակերպած խնջույքի ժամանակ Քարիմովը կորցրել էր գիտակցությունը: Այս մասին, հղում կատարելով կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել էին «Ուզբեկստանի Ժողովրդական Շարժում» ընդդիմադիր կուսակցության մամուլի ծառայությունից:
Քարիմովը 78 տարեկան էր: Նա երկրի առաջին նախագահն էր 1991-ին ԽՍՀՄ-ից անկախություն ձեռք բերելուց ի վեր:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



