Մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը
INTERNATIONAL NEWSՏաշկենդի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը. հայտնում է Life.ru-ն։
Քարիմովը հոսպիտալացվել էր շաբաթ առավոտյան տեղի ունեցած գլխուղեղի արյունազեղման պատճառով։ Այսօր կեսօրին նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում երկրի մարզիկների հաջող ելույթի կապակցությամբ կազմակերպած խնջույքի ժամանակ Քարիմովը կորցրել էր գիտակցությունը: Այս մասին, հղում կատարելով կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել էին «Ուզբեկստանի Ժողովրդական Շարժում» ընդդիմադիր կուսակցության մամուլի ծառայությունից:
Քարիմովը 78 տարեկան էր: Նա երկրի առաջին նախագահն էր 1991-ին ԽՍՀՄ-ից անկախություն ձեռք բերելուց ի վեր:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



