Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուս է վթարվել. կան տուժածներ
ОБЩЕСТВОՕգոստոսի 29-ին, ժամը 17.25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել «FAV» մակնիշի 3172L պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը և «Mercedes Benz C» մակնիշի 35 AQ 967 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոբուսի ուղևորուհի՝ 1963 թ. ծնված Մ. Ո.-ն տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты
5
Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САР



