Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուս է վթարվել. կան տուժածներ
SOCIETYՕգոստոսի 29-ին, ժամը 17.25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել «FAV» մակնիշի 3172L պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը և «Mercedes Benz C» մակնիշի 35 AQ 967 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոբուսի ուղևորուհի՝ 1963 թ. ծնված Մ. Ո.-ն տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



