Գրկախառնվելու 8 դրական հատկությունները
ЛАЙФՊարզվում է՝ գրկախառնվելը ոչ միայն հաճելի է, այլ նաև շատ առողջարար հատկություններ ունի: Այս ֆենոմենը ուսումնասիրվել և ապացուցվել է բազմաթիվ գիտնականների կողմից: Այսօր մենք ձեզ հետ կկիսվնեք գրկախառնությունների տված դրական հատկություններով:
-
Գրկախառությումները ուժեղացնում են մեր իմունային համակարգը
Գրկախառնումները, որոնք տևում են 20 կամ ավելի վայրկյան, ունեն թերապևտիկ ազդեցություն, ինչը դրական է ազդում մեր օրգանիզմի վրա և օգնում է պայքարել հիվանդությունների դեմ: -
Այն օգնում է մեզ ավելի քիչ մտածել ուտելու մասին և օգնում է նիհարել
Գրկախառնումները փոխանցում են աջակցություն և կարեկցանք: Դրանք օգնում եմ մեզ սիրված զգալ և ճնշել էմոցիոնալ դատարկությունը ոչ առողջ սնունդով լրացնելու ցանկությունը:
-
Այն դանդաղեցնում է ծերանալու պրոցեսը
Սթրեսի մակարդակը իջեցնելով և բորբոքային պրոցեսների դեմ պայքարելով՝ գրկախառնումը կարողանում է դանդաղեցնել բնական ծերացման մեխանիզմի արագությունը: -
Այն մեզ օգնում է ավելի սթափ լինել և բարձրացնում է կենսունակությունը:
Գրկախառնումը բարձրացնում է մեր տրամադրությունը և օգնում վերալիցքավորել և ավելի լավ աշխատել: -
Այն օգնում է մեզ հաղթահարել դժվարությունները
Լիցքավորված դրական էներգիայով՝ մեր մարմինը և միտքը հաղթահարում են ցանկացած դժվարություններ և կարողանում են դուրս գալ ցանկացած իրավիճակից:
-
Այն երջանկացնում է մեզ
Գրկախառնումները օգնում են մեր մարմիններին ակտիվորեն արտազատել օքսիտոցին կոչվող հորմոնը, որն օգնում է մեզ երջանկություն զգալ և ուժեղ էմոցիոնալ կապ ստեղծել զուգընկերոջ կամ ընտանիքի անդամների հետ:
-
Այն օգնում է մեզ պայքարել ընկճվածության դեմ
Գրկախառնումը ոչ միայն իջեցնում է կորտիզոլ կոչվող սթրեսի հորմոնի քանակը, այլ նաև բարձրացնում է սերոտինի արտազումը, ինչը ասոցացվում է բարձր տրամադրության և երջանկության զգացման հետ: Այս ամենը հանգստացնում է նյարդային համակարգը և բարելավում ընդհանուր էմոցիոնալ վիճակը:
-
Այն բարձրացնում է մեր ինքնագնահատականը
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
Գրկախառնումը օգնում է մեզ ապահով զգալ: Այն մեզ ավելի քիչ զգայուն է դարձնում վախերի և բարդույթների նկատմամբ: Այսպիսի ռեակցիան որոշ չափով պայմանավորված է մեր բնազդներով, քանի որ այն ենթագիտակցորեն է ազդում մեզ վրա և օգնում հեշտությամբ դիմակայել զանազան դժվարությունների:



