Ինչպե՞ս ազատվել ծուլությունից. խորհուրդ են տալիս ճապոնացիները
ЛАЙФԳրեթե բոլորս էլ նպատակ եք դնում մեր առջև, սակայն երբեմն ուղղակի չենք հասնում վերջնակետին: Մենք ինքներս մեզ համոզում ենք, որ մենք ուղղակի դեռ պատրաստ չենք այդ բանն անելուն և ասում ենք. «Կարելի է մյուս շաբաթ փորձել, կամ մյուս ամիս... մյուս տարի:»
Մենք սկզբում նույնիսկ մեծ նվիրումով ենք մոտենում մեր նպատակներին, սակայն մի փոքր ջանք թափելուց հետո սկսում ենք մտածել, որ բավական շատ ենք աշխատել և պետք է դանդաղեցնել ընթացքը:
Ինչու՞ է միշտ այսպես ստացվում: Պատասխանն ակնհայտ է. որովհետև մենք կարճ ժամանակում ցանկանում ենք շատ բանի հասնել կամ սկսում ենք խուսափել պատասխանատվությունից, կամ էլ դժվարանում ենք հրաժարվել մեր հին սովորություններից:
Կաիզեն կամ մեկ րոպեի սկզբունքը
Ճապոնական մշակույթում գոյություն ունի Կաիզենի սովորույթը, որն իր մեջ պարունակում է ինքնազարգացման գաղափարը մեկ րոպեի մեջ: Գաղափարը հեևյալն է. անձը պետք է ամեն օր նույն ժամին մեկ րոպեով միևնույն գործողությունն անի: Բնականաբար մեկ րոպեով այդ աշխատանքն անելը ոչ մեկի համար էլ դժվար չի լինի՝ նույնիսկ ամենածույլ մարդու համար: Բացի այդ դուք մեկ րոպե չաշխատելու համար ոչ մի արդարացում չեք կարող գտնել:
Անկախ նրանից, թե դուք ֆիզիկական վարժություն եք անելու, թե գիրք եք կարդալու, այդ առաջադրանքը ձեզ տհաճ չի թվա, այլ ընդհակառակը, ձեզ բավարարվածություն և հաճույք կպարգևի: Այսպիսի փոքր քայլերով դուք կսկսեք առաջ շարժվել ձեր ինքնակայացման և հաջողության ճանապարհով և կհասնեք հրաշալի արդյունքների:
Նաև կարևոր է ինքնավստահության պակասը հաղթահարելը, ինչպես նաև մեղքի և անօգնականության զգացումից ազատվելը: Երբ դուք ոգեշնչվեք այդ զգացումներով, դուք աստիճանաբար կսկսեք ավելի շատ ժամանակ տրամադրել այդ գործին: Գուցե դուք արդեն կսկսեք մեկ րոպեի փոխարեն 5 րոպե աշխատել , ապա կես ժամ, իսկ հետո շատ ավելի երկար: Այս մեթոդի միջոցով դուք ակնհայտ կնկատեք առաջընթացը:
Կաիզենը ծագել է Ճապոնիայում: «Կաի» նշանակում է փոփոխություն, իսկ «զեն» իմաստություն:
Առաջին հայացքից այս մեթոդը կարող է անիմաստ և կասկածելի թվալ արևմուտքի մարդկանց համար, ովքեր հավատում են, որ միայն քրտնաջան և օրուգիշեր աշխատելով կարելի է հասնել լավ արդյունքի: Սակայն նրանք հաշվի չեն առնում այն փաստը, որ հաճախ դժվարին ծրագրեր իրականացնելիս անձը կարող է ուղղակի ուժասպառ լինել և ի վերջո ոչ մի արդյունքի էլ չհասնել, մինչ Կաիզենը այնպիսի միջոց է, որը ցանկացած մեկը կարող է կիրառել կյանքի ցանկացած ոլորտում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



