Իտալիայում SMS-հաղորդագրություններով ավելի քան 6 մլն եվրո է հավաքվել երկրաշարժից տուժածների համար
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը երկրի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժից հետո 3 օրում հավաքել է ավելի քան 6 մլն եվրո` բնակչության կամավոր նվիրատվությունների շնորհիվ, որոնք արվել են SMS-հաղորդագրությունների միջոցով, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Առաջին 3 օրում հավաքված գումարն արդեն է հասել է 6.120.296 եվրոյի: Գումարը փոխանցվել է վարչության հաշվեհամարին բջջային կապի օպերատորների միջոցով այն բանից հետո, երբ հատուկ համար էր հայտարարվել նվիրատվություններն իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Բոլոր օպերատորների համար նույն հատուկ համարը հայտարարվել է օգոստոսի 24-ին` երկրաշարժի օրը:
Վերջին տվյալների համաձայն` Իտալիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 290 մարդ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



