Իտալիայում SMS-հաղորդագրություններով ավելի քան 6 մլն եվրո է հավաքվել երկրաշարժից տուժածների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը երկրի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժից հետո 3 օրում հավաքել է ավելի քան 6 մլն եվրո` բնակչության կամավոր նվիրատվությունների շնորհիվ, որոնք արվել են SMS-հաղորդագրությունների միջոցով, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Առաջին 3 օրում հավաքված գումարն արդեն է հասել է 6.120.296 եվրոյի: Գումարը փոխանցվել է վարչության հաշվեհամարին բջջային կապի օպերատորների միջոցով այն բանից հետո, երբ հատուկ համար էր հայտարարվել նվիրատվություններն իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Բոլոր օպերատորների համար նույն հատուկ համարը հայտարարվել է օգոստոսի 24-ին` երկրաշարժի օրը:
Վերջին տվյալների համաձայն` Իտալիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 290 մարդ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



