Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Օվկիանոսի հատակին բնակվող անհայտ կենդանիները (լուսանկարներ)

СПОРТ

Shabat.am-ը գրում է.

1. Բազմաշոշափուկավոր որդ (Polychaete Worm)

Այս որդը հայտնաբերվել է 2012 թ.-ին, Նոր Զելանդիայի հյուսիսային ափերի մոտ՝ օվկիանոսում` 1200 մետր խորության վրա: Այն վարդագույն է և լույսն անդրադարձնում է ծիածանի գույներով: Բազմաշոշափուկավոր որդը գիշատիչ է: Գլխի վրայի նրա շոշափուկները զոհին հայտնաբերելու համար են: Որդը հազվադեպ է 10 սմ-ից ավելի մեծանում և հազվադեպ է հանդիպում: Բնակվում է օվկիանոսի հատակին:

 

2. Կծկված ծովախեցգետին (Squat Lobster)

Այս ծովախեցգետինը հայտնաբերվել է նույն ժամանակ, երբ բազմաշոշափուկավոր որդը, սակայն 1400 մետր խորության վրա: Նրանց մարմինը կծկված է, իսկ առջևի չանչերը շատ մեծ են: Ծովախեցգետինները բնակվում են մինչև 5000 մետր խորության վրա, լինում են դետրիտոֆագներ, գիշատիչներ կամ ջրիմուռներով սնվող բուսակերներ:

3. Մսակեր կորալ կամ «Սպունգ-Արֆա» կորալ (Carnivorous Coral)

Կորալների մեծ մասը բնակվում են մինչև 60 մետր խորության վրա, և նրանց համար որպես սնուցիչ են ծառայում են ջրիմուռները: Սակայն այս տեսակը, որ հայտնաբերվել է 2012 թ.-ին, բնակվում է 2000 մետր խորության վրա և սնվում է մսով: Այն գիշատիչ է և որպես սնունդ օգտագործում է մանր խեցգետնանմաններին: Սպունգ-Արֆան բազմանում է յուրօրինակ ձևով՝ սերմնահեղուկի պարկերի միջոցով: Յուրաքանչյուր ասեղիկի ծայրի սպիտակ գնդիկները հենց այդ պարկերն, որոնք ժամանակ առ ժամանակ պոկվում և լողում են՝ բազմանալու համար այլ կորալ փնտրելու նպատակով:

4. Լեզվաձուկ (Tonguefish)

Այս ձուկը հայտնաբերվել է 2012 թ.-ի սկզբերին՝ Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի խորը ջրերում: Լեզվաձկան երկու աչքերը գտնվում են գլխի նույն հատվածում:

5. Շնաձուկ Գոբլին (Goblin Shark)

Գոբլին շնաձուկը սարսափազդու կենդանի է, որ առաջին անգամ հայտնաբերվել է 1985 թ.-ին` Ավստրալիայի արևելյան ափերին: 2003 թ.-ին ավելի քան 100 առանձնյակ որսացել են Թայվանում՝ երկրաշարժից հետո: Այս յուրօրինակ շնաձկան մասին շատ քիչ բան է հայտնի: Խորջրյա, դանդաղաշարժ կենդանի է, որ զոհին գտնում է էլեկտրազգայուն օրգանների միջոցով: Մինչ այժմ հայտնի ամենամեծ առանձնյակը 3,8 մետր երկարություն է ունեցել: Գոբլին շնաձուկը ատամների մի քանի շարք ունի, և, ի տարբերություն այլ շնաձկների, նա և՛ որսին բռնելու, և՛ խեցգետնանմանների խեցիները պատռելու համար նախատեսված ատամներ ունի:

6. Փափկամարմին կետանման ձուկ (Flabby Whalefish)

Այս առանձնյակին որսացել են Նոր Զելանդիայի ափերի մոտ՝ ավելի քան 2000 մետր խորության վրա: Այս ձկները սովորաբար բնակվում են 3500 մետր խորության վրա, ունեն վառ գունավորում և փոքր, աննշան աչքեր, որոնք, կարելի ասել, որևէ դերակատարություն չունեն: Փոխարենը փափկամարմին կետանման ձկան մոտ յուրօրինակ կերպով զարգացած են կողային հատվածները, որոնք զուրկ են ոսկրերից, և որոնց միջոցով ձկները զգում են ջրի տատանումները:

7. Դումբո ութոտնուկ (Dumbo Octopus)

Այս ութոտնուկների մասին առաջին անգամ խոսվել է 1999 թ.-ին, ապա 2009 թ.-ին այն նկարահանվել է: Ութոտնուկների այս տեսակը կարող է բնակվել մինչև 7000 մետր խորության վրա, որն այս տեսակին դարձնում է գիտությանը հայտնի ամենախորքային ջրերում բնկավող ութոտնուկը: Այս կենդանին երբեք լույս չի տեսնում և կայծակնային արագություն ունի: Սնվում է օվիկանոսի հատակում բնակվող մանր խեցգետիններիով, խեցգետնանմաններով և խխունջներով:

8. Վամպիր կաղամար կամ դժոխային վամպիր (Vampire Squid or Vampyroteuthis infernalis)

Այս կաղամարը բնակվում է 600-900 մետր խորության վրա: Նրա բնակության վայրի ամենավերին հատվածում դեռ թափանցում են արևի շողերը, և այդ պատճառով այս կենդանին` իր մարմնի համեմատ, աշխարհի ամենամեծ աչքերն ունի, որպեսզի կլանի արևի լույսը: Շատ հետաքրքիր է այս կենդանու պաշտպանական համակարգը. այն թանաքանման հեղուկ է արտազատում, որը կուրացնում է թշնամուն և շեղում նրա ուղղությունը:

9. Արևելախաղաղօվկիանոսյան ուրվական սև շնաձուկ (Eastern Pacific Black Ghost Shark)

Հայտնաբերվել է 2009 թ.-ին` Կալիֆոռնիայի ափերի մոտ՝ խորը ջրերում: Շնաձկան այս տեսակը պատկանում է ամենահին ժամանակներից առ այսօր գոյատևած ձկների դասին: Ոմանք կարծում են, որ ուրվական սև շնաձուկը ավելի քան 400 միլիոն տարի գոյատևում է` միայն նման խորության վրա բնակվելու շնորհիվ: Շնաձկան արուն ճակատից բուսնող սեռական օրգան ունի, որ նման է սրածայր մահակի: Կարծիքներ կան, որ այն օգտագործում է էգերին գրգռելու կամ իր մոտ գրավելու համար, սակայն իրական նշանակությունը հայնտի չէ, քանի որ այս շնաձկան մասին չափազանց քիչ տեղեկություններ կան:

10. Հսկայական կաղամար (Colossal Squid)

Հսկայական կաղամարի մարմնի երկարությունը հասնում է 12-14 մետրի: Այս կենդանին առաջին անգամ հայտնաբերվել է 1925 թ.-ին: Այդ ժամանակ նրա շոշափուկների մնացորդները հայտնաբերվել են կաշալոտի ստամոքսում: Առաջին ամբողջական առանձնյակին որսացել են 2003 թ.-ին: Դեռևս հայտնի ամենամեծ առանձնյակը, որի երկարությունը կազմել է 10 մետր, որսացել են 2007 թ.-ին՝ Ռոսի ծովում: Այն ցուցադրված է Նոր Զելանդիայի Ազգային թանգարանում: Կարծիքներ կան, որ կաղամարները գիշատիչներն են և սնվում են խոշոր ձկներով և այլ կաղամարներով, որոնց վրա հարձակվում են թաքստոցից: Ամենասարսափելի փաստը, որ հայտնի է այս կենդանիների մասին, այն է, որ կաշալոտների վրա հայտնաբերվել են հսկայական կաղամարների շոշափուկներից առաջացած սպիներ:

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay