ՀՀ ԱԻՆ-ը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր զորակցությունն է հայտնել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, նամակում մասնավորապես նշվում է.
«Ձերդ Գերազանցություն,
Խոր վշտով տեղեկացանք Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի մասին, որը պատճառ դարձավ բազմաթիվ զոհերի ու ավերածությունների:
Ձերդ Գերազանցություն, մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:
Վստահ ենք, որ Իտալիայի համապատասխան կառույցները ի վիճակի են շուտափույթ վերականգնելու վնասներն ու բուժելու վերքերը»:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
4
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении
5
Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид?



