ՀՀ ԱԻՆ-ը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր զորակցությունն է հայտնել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, նամակում մասնավորապես նշվում է.
«Ձերդ Գերազանցություն,
Խոր վշտով տեղեկացանք Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի մասին, որը պատճառ դարձավ բազմաթիվ զոհերի ու ավերածությունների:
Ձերդ Գերազանցություն, մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:
Վստահ ենք, որ Իտալիայի համապատասխան կառույցները ի վիճակի են շուտափույթ վերականգնելու վնասներն ու բուժելու վերքերը»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



