Զինյալները գնդակոծման են ենթարկել Հալեպի բնակելի թաղամասերը. SANA
МЕЖДУНАРОДНОЕԶինված ընդդիմության ուժերը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծման են ենթարկել Հալեպի բնակելի թաղամասերը, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո, տեղեկացնում է«Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանական վարչության ներկայացուցչին, արկերը պայթել են առավելապես Էլ Համդանիա եւ Սալահ էդ Դին շրջաններում, ինչպես նաեւ Էզ Զահրա արեւմտյան արվարձանում: Զոհվել են չորս խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ մի կին, եւս 24-ը վերքեր են ստացել:
Հուլիսի 31-ին՝ Հալեպում մարտական գործողությունների ակտիվացման պահից, քաղաքում գնդակոծումների զոհ են դարձել 198 բնակիչներ, եւս 834-ը վերքեր են ստացել:
Քաղաքի հարավային եւ հարավարեւմտյան արվարձաններում սիրիական բանակը օգոստոսի 22-ին գրավել է ռազմավարական երկու բարձունքների եւ փակել Ռամուս արվարձանով անցնող ճանապարհը, որը ելուզակախմբերն օգտագործում էին քաղաքի արեւելյան թաղամասեր թափանցելու համար: Հրետանին հարվածներ է հասցրել «Ջեյշ ալ Ֆաթըհ» զինված կոալիցիայից ջիհադականների թիկունքային հենակետերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



