ՀԴԲ-ն հայտնաբերել է Հիլարի Քլինթոնի նամակագրության 15 հազար չհրապարակված նամակ
МЕЖДУНАРОДНОЕՀԴԲ-ն հայտնաբերել է ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստից ուղարկված եւս 15 հազար նամակ, գրում է Washington Post-ը:
Թերթի տեղեկություններով՝ Քլինթոնի իրավաբաններն ավելի վաղ հիշատակել էին այդ նամակների մասին, սակայն հիմա դրանք կփոխանցվեն Պետդեպին՝ հրապարակման համար: Նախկին պետքարտուղարը 2014-ի դեկտեմբերին արդեն 30 հազար նամակ էր հանձնել, սակայն այդքանն էլ ջնջել էր՝ նշելով, որ դրանք մասնավոր բնույթ են կրում:
Հիլքարի Քլինթոնը սուր քննադատության էր բախվել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նա անձնական փոստն օգտագործել է ծառայողական նամակագրության համար: Դա սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար, քանի որ նամակները կարող էին հայտնվել ցանցահենների ձեռքում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха



