ՀԴԲ-ն հայտնաբերել է Հիլարի Քլինթոնի նամակագրության 15 հազար չհրապարակված նամակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԴԲ-ն հայտնաբերել է ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստից ուղարկված եւս 15 հազար նամակ, գրում է Washington Post-ը:
Թերթի տեղեկություններով՝ Քլինթոնի իրավաբաններն ավելի վաղ հիշատակել էին այդ նամակների մասին, սակայն հիմա դրանք կփոխանցվեն Պետդեպին՝ հրապարակման համար: Նախկին պետքարտուղարը 2014-ի դեկտեմբերին արդեն 30 հազար նամակ էր հանձնել, սակայն այդքանն էլ ջնջել էր՝ նշելով, որ դրանք մասնավոր բնույթ են կրում:
Հիլքարի Քլինթոնը սուր քննադատության էր բախվել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նա անձնական փոստն օգտագործել է ծառայողական նամակագրության համար: Դա սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար, քանի որ նամակները կարող էին հայտնվել ցանցահենների ձեռքում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



